«ՀայաՔվեի» նպատակն այն է, որ Հայաստանը չվերածվի թուրքական գավառի
Blog
Մենք պետք է փոխենք մեզ փաթաթված գաղափարը, թե մենք թույլ ենք ու խեղճ և չենք կարող դիմակայել։ Մենք խեղճ կամ թույլ չենք, և պետք չէ ենթարկվել մեզ փաթաթված գաղափարներին։
Միաժամանակ պետք է հիշել, որ իշխանությունների ռեսուրսները բազմապատիկ ավելին են, քան ընդդիմության հնարավորությունները։ Իշխանություններն իրենց ռեսուրսներով լվանում են հասարակության ուղեղները։
Մեզնից գանձված հարկերն օգտագործում են հենց մեր դեմ։ Ընդդիմությունը նման ռեսուրս չունի։ Բայց այն, որ այս ընթացքում իշխող վարչախմբի վարկանիշն ընկել է մինչև 20-25 տոկոս, ցույց է տալիս ընդդիմության աշխատանքի որոշակի արդյունքը: