19 և 17-ամյա ուղևորները հիվանդանոց են տեղափոխվել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 22:04-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոշ գյուղի հիվանդանոցի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Աշտարակ-Կոշ ավտոճանապարհի 20-րդ կմ-ին Volkswagen մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Հ. Վ., ծնված 2006 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը, ուղևորներ Է. Գ.-ն (ծնված 2007 թ․) և Մ. Կ.-ն (ծնված 2005 թ․) տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և կատարել հովացման աշխատանքներ։
Հետևեք մեզ՝ այստեղ