Ավտոմեքենան շրջվել է Դավիթաշեն գյուղի մոտ
Ուշադրության կենտրոնումՓետրվարի 28-ին, ժամը 09.47-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավիթաշեն գյուղի գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւելի հատվածից եւ շրջվել, առկա է գազի արտահոսք, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը եւ ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Դավիթաշեն 7-րդ փողոցի Ազատամարտիկների թիվ 1 տան մոտակայքում բախվել են «Օպել» մակնիշի 83 AA 808 պ/հ (վարորդ` Ա. Չ.) եւ «ԲՄՎ» մակնիշի 98 RN 008 պ/հ (վարորդ` Ս. Ս.) ավտոմեքենաները, ինչի հետեւանքով վերջինս դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, պոկել ճամփեզրի մետաղահյուս ցանկապատը եւ հայտնվելով թիվ 1 տան տնամերձ հողամասում՝ կողաշրջվել:
Դեպքի վայրում տուժածներ չեն հայտնաբերվել:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել եւ գազազրկել են ավտոմեքենաները: