Թուրքիայում գործարան է պայթել․ կա 5 վիրավոր
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Մանիսա նահանգի Աքհիսար շրջանում գտնվող կաթի գործարանում պայթյուն է տեղի ունեցել։
Նշվում է, որ պայթել է արտադրամասում գտնվող գոլորշու կաթսան, սակայն դեռևս դրա պատճառների մասին ոչ մի հստակ բան չի հրապարակվել։
Տեղի ունեցածի հետևանքով վիրավորվել է 5 աշխատակից, որից 2-ի վիճակն այժմ գնահատվում է ծանր։ Նրանց տեղափոխվել են Իզմիրի քաղաքային հիվանդանոց։
Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել։
Հետևեք մեզ՝ այստեղ