Բրիտանացի գիտնականները նշել են կատուների տառապանքի 25 նախանշան
LifeՄեծ Բրիտանիայից գիտնականները նկարագրել են 25 նախանշան, որոնք մատնանշում են, որ կատուները ցածր, միջին կամ բարձր աստիճանի ծանրության ցավագին զգացողություններ ունեն: Հետազոտության արդյունքները հրապարակվել են PLOS ONE ամսագրում:
Ըստ Lenta.ru-ի, 25 նախանշաններից 5-ն ուժեղ ցավեր են մատնանշում. սննդային վարքի փոփոխություն, վառ լույսից խուսափում, լաց, տնքոց եւ փակ աչքեր: Ծանր շնչառությունն ու դողը մասնագետները ցավի նախանշան չեն համարել:
Ուսումնասիրությունն անցկացվել է 2014 թվականի դեկտեմբերից մինչեւ 2015 թվականի մայիս:
Գիտնականների կարծիքով, կատուները հակված են թաքցնել ֆիզիկական լուրջ խնդիրները: Մասնագետները ենթադրում են, որ իրենց ուսումնասիրությունն օգտակար կլինի կատու ունեցողների համար, քանի որ թույլ կտա հասկանել կենդանու զգացած ցավի աստիճանը: