Չի եղել պարտադրանք-հորդոր, եղել է խնդրանք. Արդարադատության նախարար
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չի եղել պարտադրանք-հորդոր, եղել է խնդրանք և գործից հանելու եզրույթ օգտագործեը, կարծում եմ՝ տեղին չէ, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ուժային կառույցների ղեկավարներին, ԲԴԽ նախագահին «sms»-ներով աշխատանքից հանելուն՝ ասոլ է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Նրա խոսքով՝ բոլոր այդ անձինք ազատվել են աշխատանքից սեփական դիմումների համաձայն.«Երբ կառավարության ղեկավարը տեսնում է, որ քաղաքականությունից շեղում կա, իրավունք կարող է ունենալ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների հետ շոշափելու խնդիրները։ Եթե դատական իշխանությունում այս պահին անհաղթահարելի թվացող խնդիրներ կան և պատասխանատուն, կառավարության ղեկավարի կարծիքով, չի կարողանում լուծել այդ խնդիրները, խնդրանքի մակարդակով նման խոսակցությունները նորմալ են»։