«Շահումյանցի Ժիրոն» և նրան ուղեկցող անձինք ձերբակալված են, նրանք կասկածվում են խուլիգանության մեջ
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Շահումյանցի Ժիրոն» և նրան ուղեկցող անձինք դեռ արգելանքի տակ են։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին ոստիկանության հատուկջոկատայինները կոշտ ձևով՝ գետնին պառկացնելով՝ բերման են ենթարկել քրեական հեղինակություն «Շահումյանցի Ժիրոյին» և նրան ուղեկցող անձանց։
ՆԳՆ-ից նույն օրը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել են, որ վերջին շրջանում մի շարք գործողություններ են իրականացվել նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում, իսկ ապօրինի զենք-զիմամթերք հայտնաբերելու ուղղությամբ իրականացվող միջոցառումները առավել ինտենսիվ են դարձել։
ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը, անդրադառնալով «Շահումյանցի Ժիրոյի» և նրան ուղեկցող անձանց ձերբակալմանը, «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ հինգ անձ է ներկայացվել նախաքննական մարմնին։
«Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու հատկանիշներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ։ Վարույթի շրջանակներում կայացվել է նշված հանցավոր արարքն առերևույթ կատարելու հիմնավոր կասկածի հիմքով նրանց ձերբակալելու որոշում։ Այդ անձինք ներկայումս արգելանքի ներքո են»,-հայտնեց Աբրահամյանը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հետևեք մեզ՝ այստեղ