Զապը երկու ամսով կալանավորվեց Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկով Ադրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև Ռուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Ինչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերը Նեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան Սի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին


Ռուստամ Բադասյանը հեռանալուց առաջ հասցրել է տեռnրի ենթարկել գործարարներին

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մի քանի ամիս առաջ՝ օգոստոս ամսին, հրապարակային բանավեճ էր ծավալվել «Մանթաշյանց» գործարարների ակումբի նախագահ Վահրամ Միրաքյանի և ՊԵԿ այն ժամանակվա նախագահ Ռուստամ Բադասյանի միջև։ 

Միրաքյանը դժգոհում էր, որ ՊԵԿ-ը հարկեր չվճարելու դիմաց գործարարներին սպառնում է կալանքով։ 

«Հարկեր չվճարելու համար գործարարին կալանավորելով ՊԵԿ-ը վնասում է պետությանը: Ենթադրենք ՊԵԿ-ը նախնական հարկային հաշվարկի հիման վրա X գործարարին մեղադրում  է 100 միլիոն դրամ հարկ թաքցնելու համար, ասում է բեր վճարի, գործարարը համաձայն չի այդ մեղադրանքի հետ, բայց քանի որ բոլոր լծակները ՊԵԿ-ի ձեռքին են՝ գործարարին քնչականի միջոցով կալանավորում են»,- գրել էր Միրաքյանը։

Բադասյանը, բնականաբար, այս ամենը մեկնաբանում էր չոր իրավաբանի և հարկային կարգապահության դիրքերից, բայց փաստն այն է, որ հարկայինը՝ Բադասյանի գլխավորությամբ, սրանով ուղղակի տեռորի էր ենթարկում գործարարներին։ Այսինքն՝ գնում, ակտ էր գրում, հետո ասում՝ «եթե չես ուզում կալանավորվել, արի, մուծի, թե չէ կուղարկենք կալանքի՝ գնա դատարանով վիճարկիր ակտը»։ Հետևաբար, ո՞ր մի գործարարը կցանկանար գնալ անիմաստ նստել, նույնիսկ, եթե հետո արդարացվելու էր։

Բադասյանի պաշտոնանկ լինելուց հետո որոշ գործարարներ MediaHub-ի հետ զրույցում պատմեցին, որ Ռուստամ Բադասյանն իր պաշտոնավարման ընթացքում իրենց էլ է հասցրել տեռորի ենթարկել և շանտաժի, սպառնալիքների գնով հարկեր կորզել։ 

Մասնավորապես, Ռուստամ Բադասյանի՝ ՊԵԿ նախագահի պաշտոնում գտնվելու վերջին շրջանում հարկայինը որոշ ընկերություններում ինչ-որ խախտումներ է արձանագրել՝ մի քանի տասնյակ մլն դրամի հարկային պարտավորություն հայտնաբերելով։ Բնականաբար, տնտեսվարողները վիճարկել են ՊԵԿ տեսուչների արձանագրած խախտումն ու կազմած վարչական ակտը, բայց ՊԵԿ-ից ուղիղ տեքստով հասկացրել են՝ «մենք գիտենք, որ եթե բողոքարկեք՝ մեծ հավանականությամբ կհաղթեք, ու ակտը կջրվի, բայց եթե հիմա չմուծեք էդ փողը, մենք ձեզ կտանենք կալանքի, դուք հետո ճաղերի հետևում ինչքան ուզում եք բողոքարկեք, թող դատարանն էլ վերջում ձեր օգտին վճիռ կայացնի»։

Մոտավորապես այսպես են սպառնացել գործարարներին, որ եթե չեք ուզում թեկուզ երկու ամիս անիմաստ և ապօրինի անցկացնել ճաղերի հետևում, խելոք մուծվեք, որ ձեռք քաշենք ձեզնից։

Գործարարները ստիպված վճարել են, մարդ կա՝ անգամ մտել է պարտքերի տակ, ունեցվածքի մի մասը վաճառել է, որ ՊԵԿ-ի կազմած ակտը վճարի, որպեսզի իրեն կալանքի չտանեն։

Առհասարակ, մեզ պատմեցին, որ Ռուստամ Բադասյանը, թեև բանիմաց իրավաբան էր ու խիստ ղեկավար, բայց երբեմն բառի բուն իմաստով «պերեբոր»» էր անում։ Ասացին՝ երբեմն այնպիսի հանձնարարականներ էր տալիս կամ այնպիսի որոշումներ էր կայացնում, որոնք թեկուզ օրենքով ճիշտ էին, բայց գործնականում անհնար էր դրանք իրագործել կամ հնարավոր չէր օրենքի տառը պահելով իրականացնել, քանզի գործնականում լրիվ այլ իրավիճակ է, թղթի վրա գրված՝ լրիվ այլ։

Բադասյանի այս պահվածքը բացատրում են նրանով, որ նա միանգամից եկել ղեկավար է դարձել, կյանքում մի օր գոնե տեսուչ չի աշխատել ու իր մաշկի վրա չի զգացել՝ ինչպես է աշխատում շարքային տեսուչը, նրա կաշվի մեջ երբեք չի մտել, դրա համար էլ տալիս էր հանձնարարականներ, որոնք գործնականում կիրառելը կամ ճիշտ կիրառելը անհնար էր։ Հիմա գործարար համայնքը սպասում է՝ նոր նշանակված ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը կշարունակի՞ իր նախորդի վարած այդ «տեռորիստական» քաղաքականությունը, թե՞ հարկահավաքության ավելի քաղաքակիրթ մեթոդներ կկիրառի։

Վահե Մակարյան



Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերը Նեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն ՀովասափյանՀարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Կոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել
Ամենադիտված