ՀՀ քաղաքացիություն ստանալու համար 50 հազար, հրաժարվելու համար՝ 150 հազար դրամ տուրք. նախագիծը ներկայացվեց ԱԺ-ին
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կառավարությունն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացրեց Հայաստանի քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար սահմանված պետական տուրքի չափերը բարձրացնելու վերաբերյալ օրենքի նախագիծը:
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը:
Պետական տուրքի մասին օրենքով սահմանված՝ քաղաքացիության շնորհման և դադարեցման հետ կապված տուրքի սահմանաչափերը չեն փոփոխվել 1997 թվականից ի վեր:
«Առաջարկում ենք շնորհման համար ներկայիս 1000 դրամ պետական տուրքի փոխարեն սահմանել 50 հազար դրամ պետական տուրք, իսկ դադարեցման 25 հազար դրամի փոխարեն 150 հազար դրամ պետական տուրք»,-ասաց Ղազարյանը:
Փոխնախարարի խոսքով՝ հաշվի են առել ոչ միայն միջազգային փորձը, այլ նաև այս տարիների ընթացքում տեղի ունեցած գնաճը և այս ծառայության մատուցման վրա ծախսվող գումարների փոփոխությունը:
Ներկայումս քաղաքացիության հետ կապված վարչարարությունն իրականացվում է թղթային տարբերակով: Առաջարկվում է քաղաքացիության գործերի վարման համար ունենալ միասնական էլեկտրոնային համակարգ: Սակայն կպահպանվի քաղաքացիություն հայցող անձի կողմից մեկ անգամ վարչական մարմին այցելելու սկզբունքը: