Փաշինյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների նորանշանակ դեսպանին
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին, ով նոր է ստանձնում դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Փաշինյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի և Նիդերլանդների միջև համագործակցության հետագա զարգացման ու ամրապնդման: Նա նշել է, որ երկու երկրների միջև վերջին տարիներին ձևավորվել է սերտ փոխգործակցություն, առկա է ակտիվ քաղաքական երկխոսություն: Երկրի ղեկավարը հույս է հայտնել, որ առաջիկայում երկկողմ արդյունավետ աշխատանքի արդյունքում տարբեր ոլորտներում կապերն էլ ավելի կընդլայնվեն:
Դեսպանն ընդգծել է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացնելու Նիդերլանդների Կառավարության շահագրգռվածությունը, այդ թվում՝ ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման, տնտեսական կապերի ընդլայնման, Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացման ուղղություններով:
Զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: