Եվս մեկ ծանր գիշեր. ինչ է հայտնում ՌԴ ՊՆ-ն
Միջազգային- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՕՊ միջոցներն անցած գիշերվա ընթացքում 15 ուկրաինական անօդաչու թռչող սարք են ոչնչացրել Ռուսաստանի չորս շրջանների վրա: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Անցած գիշերվա ընթացքում կանխվել են Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ օդային տիպի ԱԹՍ-ների կիրառմամբ ահաբեկչական հարձակումներ իրականացնելու Կիևի ռեժիմի փորձերը: ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով ոչնչացվել է ուկրաինական 15 անօդաչու թռչող սարք։ Ութ ԱԹՍ ոչնչացվել է Կուրսկի մարզի տարածքում, չորսը՝ Բրյանսկի մարզի տարածքում, երկուսը՝ Ղրիմի Հանրապետության տարածքում և մեկը ՝ Բելգորոդի մարզում», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հետևեք մեզ՝ այստեղ
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram