Շատերը կարդալու ընթացքում ձայներ են լսում
ՀասարակությունԳիտնականները վերլուծել են կարդալու ընթացքում մարդու ներքին ձայնի եւ լսողական զգայախաբությունների միջեւ կապը: Հարցվածների ավելի քան 80 տոկոսը մտքում կարդալիս ձայն է լսել եւ միայն 11 տոկոսը չի լսել, տեղեկացնում է The Times of India-ն: Մի քանի մարդու մոտ ձայնը հայտնվել է ժամանակ առ ժամանակ` մի շարք գործոններից կախված, ներառյալ տեքստով նրանց հետաքրքրվածությունը:
Որոշ պատասխանողներ սեփական ձայնն են լսել, ուրիշները` կերպարների, ընկերների եւ ընտանիքի անդամների ձայները (օրինակ` էլեկտրոնային նամակներ կարդալիս): Ընդհանուր առմամբ շատ մարդկանց մոտ կարդալու ընթացքում ներքին ձայնը կանոնավոր երեւույթ է եղել: Այն մի շարք բնութագրեր է ունեցել, օրինակ` բարձրություն, գենդերային պատկանելիություն եւ հուզական հնչերանգ, տեղեկացնում է MedDaily-ն:
Իմիջիայլոց, Դարեմի համալսարանի մասնագետները վերջերս հարցում էին անցկացրել ձայներ լսած 153 կամավորի շրջանում: Պատասխանողների մեծամասնությունը տառապել էր հոգեկան խանգարումներից, բայց 26 մարդ հոգեկանի հետ կապված որեւէ խնդիր չէր ունեցել: Հարցվածների 81 տոկոսը մի քանի ձայն էր լսել: 70 տոկոսի մոտ ձայները բնութագրական առանձնահատկություններ էին ունեցել: Մասնակիցների 66 տոկոսի մոտ զգայախաբությունների ընթացքում մարմնական զգացողություններ էին առաջացել: Գիտնականները եկել են այն եզրակացության, որ լսողական զգայախաբություններից տառապող ամեն մարդու անհատական մոտեցում է անհրաժեշտ: