Լավ է ուշ, քան երբեք. ընդունելության ժամկետը երկարաձգվել է. «Փաստ» Էկոլոգիական «հեղափոխություն» Սյունիքում. ինչպե՞ս հաջողվեց գյուղերն ազատել վառելափայտի հոգսից. «Փաստ» «Ռուսական շուկայում մեր տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». «Փաստ» Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ» Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ» «Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտ բախվել են «Ford Fusion»-ն ու «Ford Mustang»-ը․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը և մասամբ հայտնվել դրա վրա․ կա վիրավnր Ջրային պարեկներն ու փրկարարները հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության Բանակցային գործընթացի շրջանակներում ԱՄՆ-ի կողմից ստանձնած պարտավորությունների ցանկացած խախտnւմ կհանգեցնի Իրանի կողմից ռшզմական պատասխանի. Իրանի պաշտպանnւթյան նախարարի ԺՊ Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից Մոնակոն բացահայտել է ուկրաինացի օլիգարխի դեմ մահափորձի կասկածյալի ինքնությունը


Արտասովոր երեխաներ. մանկական դաժանության զոհեր

Life

Մի գեղեցիկ առավոտ իմ 10-ամյա դուստրը հայտնեց, որ չի ուզում դպրոց գնալ, որովհետեւ իրենց դասարանում Լ.-ն Է սովորում: Ինչպես պարզվեց, այդ Լ.-ն «տարօրինակ ու սարսափելի է, միշտ լռում է, նրան ոչ ոք չի սիրում»:

Երբ աղջիկս սկսեց մանրամասն պատմել համադասարանցի աղջկա տարօրինակությունների մասին, հասկացա, որ խեղճ աղջիկն տարբերվող երեխա է (ես դիտավորյալ չեմ օգտագործի «հիվանդ» բառը): Ինձ համար նման երեխաները «արտասովոր» են: Բնությունը, ճակատագիրը, աստվածները, մի խոսքով՝ մեծ մասամբ իրենցից կամ իրենց ծնողներից չկախված հանգամանքներն այդպես են դասավորվել… Պարզվեց, որ արտասովոր երեխային ոչ թե ուղղակի չեն սիրում, այլ ծաղրում են: Երբ ես աղջկաս բացատրեցի իր համադասարանցու տարօրինակությունների պատճառը, աղջիկս սկսեց պաշտպանել նրան: Այդ ժամանակ սկսեցին աղջկաս հալածել…

Ես միանշանակ կարծիք չունեմ մեր դպրոցներում ներառական կրթության ներդրման նպատակահարմարության մասին: Այդ ծրագրի գաղափարները եւ նպատակները չափազանց ազնիվ են եւ մարդասիրական: Ես հասկանում եմ, որ այդ հատուկ երեխաները հասարակությանն ինտեգրվելու կարիք ունեն: Բայց մեր հասարակությունը պատրա՞ստ է ընդունել նրանց: Անել ամեն ինչ, որպեսզի նրանք իրենց հասարակության մասը զգան, ոչ թե վտարյալներ: Վստահ չեմ: Եվ մեր սովորական, «առողջ» երեխաները դրա վառ օրինակ են: Ես համամիտ չեմ այն մտքին, թե նրանք ոչինչ չեն հասկանում: Դա ընդամենը մանկական դաժանությունն արդարացնելու փորձ է: Աղջկաս դպրոցում ուսուցիչները եւ ինքը` տնօրենը, մի քանի անգամ փորձել են երեխաներին բացատրել Լ-ի պահվածքի առանձնահատկությունները, որը ծաղրին ժպիտով է պատասխանում: Ինչպես խոստովանել է աղջկաս դասղեկը, անօգուտ է: Հավանաբար անհրաժեշտ է աշխատել ոչ միայն երեխաների հետ, այլեւ նախ եւ առաջ նրանց ծնողների: Չէ՞ որ երեխաներն իրենց ծնողների նման են վարվում:

Անսովորը, անհասկանալին, սովորականից տարբերվողը, մյուսներից առանձնացողը միշտ վանում է մարդկանց, եւ դրա հիմքում վախն է: Վախն ատելություն, անհանդուրժողականություն, ագրեսիա է առաջացնում: Ամբոխը պատրաստ է պատառոտել նրան, ով մեղավոր է միայն նրա համար, որ նման չէ գորշ զանգվածին: Դպրոցում ինձ հալածում էին չափազանց բարձր հասակի համար, իմ համադասարանցի աղջկան` նրա համար, որ բանաստեղծություններ էր գրում եւ բոլորովին նման չէր մնացածին: Բայց մենք, որ «նորմալ» էինք, գլուխ էինք հանում, պաշտպանվում էինք: Իսկ ո՞վ կպաշտպանի այս արտասովոր երեխաներին, որոնք նախապաշարմունքի, տգիտության եւ դաժանության զոհ են դարձել: Մի՞թե մենք պատրաստ ենք հաշտվել դրա հետ եւ ընդունել դա: Չէ՞ որ խոսքը երեխաների մասին է: Այդ թվում նաեւ մեր եւ ձեր «նորմալ» երեխաների: Մենք մեղավոր ենք նրա համար, որ «նորմալ» երեխաները դաժան են: Ոչ դպրոցը, ոչ հեռուստացույցը, ոչ համացանցը, այլ մենք` նրանց ծնողներս:

Մեզանից ոչ մեկը, ոչ մի ծնող ապահովագրված չէ նրանից, որ իր երեխան կարող է արտասովոր լինել: Ուրեմն ինչո՞ւ մենք չենք կարող մեր երեխաներին սովորեցնել, որ թույլին պետք է ոչ թե ոչնչացնել, այլ օգնության ձեռք մեկնել: Ե՞րբ մենք` չափահասներս, կդադարենք խեթ նայել, քմծիծաղել եւ հեռու քաշվել այն մարդկանցից, որոնք ընդամենը նման չեն մեզ: Հավատացեք, նրանք վարակիչ չեն. ես առիթ եմ ունեցել նման բան էլ լսել…

Հայկական հասարակությունը պատրաստ չէ ներառական կրթությանը: Մենք չափազանց անկիրթ ենք դրա համար: Մեր մեջ չկա գթասրտություն, հասկանալու եւ օգնելու ցանկություն: Առայժմ չկա: Ուզում եմ հավատալ...

«Լ.-ն միշտ ժպտում է: Չի պատասխանում իմ հարցերին, լռում է եւ ժպտում: Երբ տղաները նեղացնում են նրան, նա էլի լռում է եւ ժպտում: Ինչո՞ւ», - ինձ հարցնում է աղջիկս:

«Որովհետեւ նա իր սեփական աշխարհում է, որտեղ բարի, ժպտուն մարդիկ են ապրում…»:

 

Լուսինե Վահրամյան

NEWS.am STYLE

Լավ է ուշ, քան երբեք. ընդունելության ժամկետը երկարաձգվել է. «Փաստ» Էկոլոգիական «հեղափոխություն» Սյունիքում. ինչպե՞ս հաջողվեց գյուղերն ազատել վառելափայտի հոգսից. «Փաստ» «Ռուսական շուկայում մեր տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». «Փաստ» Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ» Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ» Անձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինՀուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելուԳիտնականները պարզել են, որ նուռը կարող է օգնել քաղցկեղի բուժմանը․ ահա թե ինչպեսՀաստատվել են 2026 թվականի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերըՋրային պարեկներն ու փրկարարներն հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայությանՎերականգնվում են պատմական նշանակության որմնանկարներԻրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանըԿոտայքում դաստիարակը երեխաների բերանները ժապավենով փակել է, այնուհետև ստիպել ներողություն խնդրելԿարևոր հարցերը դեռ պատասխան չունեն, Ռուբեն. hանրությունը պետք է իմանա ամեն ինչ. Շիրազ ՄանուկյանՀայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունըՎենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժը մեծացրել է վարակի բռնկման ռիսկը. ԱՀԿՄեռելոց օրերը լինելու են աշխատանքային․ պարզաբանումՎանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայում գտնվող գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյnւն. կա վիրшվորԼուսավոր Հայաստան կուսակցությունը հանդիսանում է «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» հեղինակավոր կուսակցության անդամՓաշինյանը դժգոհ է ընտրությունների արդյունքներից սահմանադրական մեծամասնություն չունենալու համար. Ցոլակ ԱկոպյանՍևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի դի է հայտնաբերվելՕդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կլինենՆագելսմանը հեռացել է Գերմանիայի հավաքականից․ Կլոպը կարող է լինել հաջորդ գլխավոր մարզիչըԻսրայելի ՊԲ-ն հայտարարել է Լիբանանում «Հըզբոլլահի» 10 թիրախների վրա հարվածների մասին«Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտ բախվել են «Ford Fusion» ու «Ford Mustang», վիրավnր կաԴոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 3-ին«Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտ բախվել են «Ford Fusion»-ն ու «Ford Mustang»-ը․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը և մասամբ հայտնվել դրա վրա․ կա վիրավnր Ջրային պարեկներն ու փրկարարները հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության Հայաստանի պատմության մեջ երբեք Եվրամիությունը բացահայտ իր աջակցությունը չի ցուցաբերել գործող իշխանություններին. Արմեն ՄանվելյանԲանակցային գործընթացի շրջանակներում ԱՄՆ-ի կողմից ստանձնած պարտավորությունների ցանկացած խախտnւմ կհանգեցնի Իրանի կողմից ռшզմական պատասխանի. Իրանի պաշտպանnւթյան նախարարի ԺՊ Ավետիք Չալաբյանը արդեն երկրորդ անգամ ապօրինի ձևով կալանավորվում է. Եկատերինա ԹաիրյանՅուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից Մոնակոն բացահայտել է ուկրաինացի օլիգարխի դեմ մահափորձի կասկածյալի ինքնությունը ԶՊՄԿ. Կայուն էներգիա և հոգատարություն Սյունիքի ազդակիր բնակավայրերինԿիևի օդի որակը վտանգավոր է համարվել առողջության համար Ռուսական կողմը հաղորդում է շուկային հասցված ուկրաինական հարվածի մասին Հորմուզի նեղուցում մեկ շաբաթվա ընթացքում նավագնացության ակտիվությունը զգալիորեն աճել է Մեռելnց օրերը կրկին կսահմանվեն ոչ աշխատանքային․ մանրամասներ Հաստատվել են 2026 թվականի լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր Մոնակոյում տեղի ունեցած պայթյnւնի գործով Ուկրաինայից մի կնոջ ձերբակալման հրաման է տրվել Գագիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի նկատմամբ քաղաքական նպատակներով հետապնդումները շարունակվում են․ Փաստաբանական խմբի հայտարարությունըԱրևմուտքը աչք չի փակի այս ռեպրեսիաների վրա․ ինչու՞ Իսրայելը հիմա ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP Սպասվում է կարճատև անձրև և անպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 1-2 աստիճանով, աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով «Նապոլի»-ն նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը Շատ կարևոր է, որ քաղբանտարկյալների հարցում բոլոր ուժերը լինեն միասնական. Մենուա ՍողոմոնյանԴադարեցրե’ք դարձնել ժողովրդավարությունն ընտրովի. եվրոպական արժեքները չպետք է պաշտպանեն ձեր քաղաքական շահերը. Աննա ԿոստանյանԹրամփի դիմանկարով ԱՄՆ սահմանափակ տպաքանակով անձնագրերը կսկսեն տրամադրել հուլիսի 6-ից. Պետդեպարտամենտ
Ամենադիտված