Արմավիրում հրազենային վնասվածքով 60-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել
ՀասարակությունԱրմավիրի մարզի Հայթաղ գյուղի տներից մեկում այսօր՝ փետրվարի 27-ին, հայտնաբերվել է գյուղի բնակիչներից 60-ամյա Հարություն Հարությունյանի դին: ՈստիկանությունիցNEWS.am-ին հայտնեցին, որ տղամարդն ինքնասպան է եղել:
Տղամարդը ծնոտի շրջանում հրազենային վնասվածքով հայտնաբերվել է իր սեփական տանը: Դեպքի վայրում հայտնաբերվել է որսորդական հրացան: Նշենք, որ տղամարդը նախկինում ինքնասպանության փորձ է կատարել:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանները, փորձաքրեագետները: