Զախարովան կոշտ է պատասխանել ՌԴ հասցեին Պետդեպի իր գործընկերոջ կտրուկ խոսքերին
Ուշադրության կենտրոնումՌուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի խոսքերին այն մասին, որ Ռուսատանն իբրեւ չի կարողանում գործով ապացուցել սիրիական հրադադարի հարցում իր մտադրությունների լրջությունը:
Ավելի վաղ ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները Սիրիայում հրադադարի մասին համաձայնագիրը կնքելուց մի քանի ժամ առաջ հայտնել էր «Չգիտեմ, թե ինչպես ավելի լավ արտահայտվեմ՝ «կամ գործ արեք, կամ ձայներդ կտրեք» Այդ խոսքերով նա իր թերահավատությունն է արտահայտել Սիրիայի հրադադարի մասին համաձայնագրի իրականացման հարցում Ռուսաստանի մտադրությունների լրջության վերաբերյալ:
«Ձայնը կտրելու խորհուրդը, Մարկ, դուք ձեր գործընկերներին տվեք, եթե շփման նման ոճն ընդունված է ամերիկյան դիվանագետների շրջանում»,- գրել է Մարիա Զախարովան իր Facebook–ի անձնական էջում:
Նրա խոսքով, շաբաթ ռուսական ՊՆ-ում ճեպազրույց է անցել Սիրիայում հրադադար սկսելու մասին, որի ընթացքում ռուսական կողմը ամեն ինչ պատմել է «հստակ, հասկանալի ու մատչելի»:
«Այնպես որ Մարկ, քանի դեռ ռուսական կողմը ձայնը չի կտրել, դուք հնարավորություն ունեք իմանալու, թե իրականում ինչ է կատարվում Սիրիայում»,- խորհուրդ է տվել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը իր ամերիկյան գործընկերոջը: