Սիրիայի Սալամիա քաղաքի մոտ եւս մեկ պայթյուն է հնչել. կա 4 զոհ
HeaderՍիրիայի Համա նահանգի Սալամիա քաղաքում մահապարտ ահաբեկչի եւս մեկ հարձակման զոհ է դարձել 4 մարդ: Երեք պայթյունների ընդհանուր զոհերի թիվն այսօր հասել է վեցի, հայտնում է ՍԱՆԱ սիրիական պետական գործակալությունը:
Գործակալության աղբյուրների տեղեկություններով՝ 4 մարդու կյանք խլած պայթյունը հնչել էր Աթ Թայբա գյուղի մուտքի մոտ՝ Սալամիայից արեւելք: Մահապարտը տեղաշարժվել է մոտոցիկլով: Մի քանի վիրավորներ հոսպիտալացվել են:
Առաջին պայթյունը հնչել էր Սալամիայի արեւելյան մուտքից 1 կմ հեռավորության վրա: Պայթյունից զոհվել էր 2 մարդ, վիրավորվել՝ 4-ը:
Մյուս հարձակումը տեղի էր ունեցել Սալամիան Հունայֆիս բնակավայրին միացնող ճանապարհի վրա: Պայթյունից վիրավորվել է մեկ մարդ: