3,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ-ում
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նոյեմբերի 24-ի առավոտյան Խաղաղ օվկիանոսում՝ Կամչատկայի ափերի մոտ, երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Փոխանցում է kamchatka.aif.ru-ն:
Սեյսմիկ իրադարձության ուժգնությունը կազմել է 3,7 բալ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ Պետրոպավլովսկից 134 կիլոմետր դեպի արևելք՝ 30 կմ խորության վրա։ Տարածաշրջանի ԱԻՆ-ից հայտնում են, որ թերակղզու բնակավայրերի բնակիչները չեն զգացել սեյսմիկ իրադարձությունը։
Կամչատկայում այս երկրաշարժը երկրորդն էր վերջին 24 ժամվա ընթացքում։ Նոյեմբերի 23-ի ուշ երեկոյան 3,8 մագնիտուդով աննկատ սեյսմիկ իրադարձություն է գրանցվել Ուստ-Բոլշերեցկի մունիցիպալ շրջանի լեռներում՝ Օզերնովսկոյե գյուղից 45 կմ հեռավորության վրա։
Հետևեք մեզ՝ այստեղ