Ոստիկանության պաշտոնյայի մահվան նախնական վարկածը հանկարծամահությունն է. մանրամասներ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր հայտնի դարձավ, որ Երևանի իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը:
Ըստ Shamshyan.com-ի` դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 14-ին, բայց դրա մասին հայտնի է դարձել միայն այսօր, այն էլ` ոչ պաշտանական աղբյուրներից։
Այդ օրը, ժամը 16։15-ի սահմաններում շտապօգնության խումբը կանչով մեկնել է Բորյան փողոց 1 հասցե, որտեղ իր աշխատասենյակում հայտնաբերել են տղամարդու դի։ Պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 67-ամյա Անդրեյ Վերանյանն է։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նախաձեռնվել է քրեական վարույթ։
ՆԳՆ-ից MediaHub-ին հայտնեցին, որ Վերանյանի մահվան պատճառը նախնական վարկածով հանկարծամահությունն է:
Հետևեք մեզ՝ այստեղ