Սիրիայի 34 բնակավայրերում դադարել են բախումները
HeaderՍիրիայի 34 բնակավայրերում արդեն իսկ դադարել են ռազմական գործողությունները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Նովոստի» գործակալությունը, այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնությունը, որը ձեռք էր բերվել Ռուսաստանի եւ ԱՄՆ իշխանությունների կողմից, ուժի մեջ է մտել փետրվարի 27-ին՝ Դամասկոսի ժամանակով ժամը 00:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 02:00):