Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ես լինեմ. Նարեկ Կարապետյան Մենք այլևս գործ ունենք ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի հետ. Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը ենթակա է անհապաղ քննության. Վարդևանյան Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին Ռուսաստանի hարվածի հետևանքով Ուկրաինայի զnրավարժարանում 10 մարդ է զnhվել, մոտ 100 մարդ վիրավnրվել է ԻՀՊԿ-ն տարածաշրջանի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ-ի ռшզմական բազաներից Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահը հայտարարություն է տարածել ԱԱ-2026-ի եզրափակչի վերաբերյալ ՈւՂԻՂ. Դավիթ Ղազինյանի գործով դատաքննության առաջին նիստը Ռուսաստանը սպասում է Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկներին. Պեսկով Բանգլադեշի նախագահը մտադիր է հրաժարական տալ ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում ԱՄՆ-ի զինшմթերքի երեք պահեստի nչնչացման մասին


Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ»

Միջազգային

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բաքվում երեկ ավարտվեց ՄԱԿ-ի՝ կլիմայական փոփոխությունների համաժողովը՝ COP-29-ը: Թե ինչու էր ադրբեջանական հանցավոր իշխանությունը, Իլհամ Ալիևի գլխավորությամբ, այդքան փափագում հասնել համաշխարհային նշանակության հերթական համաժողովը հենց Բաքվում անցկացնելուն, մեկ անգամ չէ, որ արդեն նշել ենք: Ինքնին հասկանալի է, որ Իլհամ Ալիևն այդպիսով ցանկանում էր նախ ընդգծել իր ղեկավարած պետության՝ Ադրբեջանի կարևորությունը, բարձրացնել իր երկրի միջազգային հեղինակությունը:
 
Զուգահեռաբար, նման միջազգային ու ներկայացուցչական համաժողով հյուրընկալելով՝ Ալիևը ձգտում էր «ջրել» կամ օրինականացնել մարդկության դեմ գործած հանցագործությունները, մասնավորապես՝ Արցախի բնիկ հայության դեմ ռազմական ագրեսիայի զուգորդմամբ ու ֆիզիկական բնաջնջման սպառնալիքով ուղեկցված էթնիկ զտումը, Արցախի քաղաքական ու պետական գործիչների պատանդառումն ու ապօրինի կալանավորումը, Արցախի հայության պատմամշակութային ժառանգության հուշարձանների ոչնչացումը կամ ձևախեղումը: Սա, եթե չխոսվի Ադրբեջանի նման դինաստիական բռնապետությունում առկա խայտառակ վիճակը՝ մարդու իրավունքների ու ժողովրդավարության տեսանկյունից:
 
Այդուամենայնիվ, նկատենք, որ այդ համաժողովով Ալիևը լիարժեքորեն չհասավ այն ամենին, ինչին ձգտում էր. համաժողովը այնքան էլ ներկայացուցչական չստացվեց, քանի որ բազմաթիվ երկրների ղեկավարներ զանազան պատրվակներով հրաժարվեցին Բաքու մեկնել: Ի լրումն, հայության հանդեպ Ալիևի ու նրա ռեժիմի գործած հանցանքների, նաև՝ հենց Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումների մասին բազմաթիվ հայտարարություններ ու անդրադարձեր եղան: Բայց, ավելի շատ՝ «հասարակական սեկտորից»: Մասնավորապես, կարելի է հիշատակել միջազգային իրավապաշտպան Ջարեդ Գենսերի հայտարարությունը. «Մենք, որպես աշխարհի քաղաքացիներ, պարտավոր ենք ուշադրություն դարձնել մարդու իրավունքների կոպիտ խախտումների վրա, որոնք իրականացվում են Ադրբեջանի կողմից ոչ միայն Արցախի ժողովրդի դեմ՝ էթնիկ զտումների տեսքով, այլև հայկական ու ադրբեջանական քաղբանտարկյալների շարունակվող ազատազրկման եղանակով: Անկասկած, Իլհամ Ալիևը բռնապետ է: ՄԱԿ-ի կողմից դա ցավալի որոշում էր՝ Բաքվին ու Ալիևին թույլատրելը, որ անցկացնեն COP-29 համաժողովը...
 
Մենք պետք է հասկանանք, թե ինչպիսին են հասանելի քաղաքական տարբերակները՝ Ալիևի վրա տարաբնույթ ճնշումներ իրականացնելու համար: Բռնապետները քաղբանտարկյալներին երբեք իրենց հոժար կամքով ազատ չեն արձակում: Նրանք դա անում են միայն այն ժամանակ, երբ ստիպված են լինում անել, երբ գիտակցում են, որ բացասական հետևանքների կբախվեն, եթե դա չանեն: Այդ իսկ պատճառով, մեզանից յուրաքանչյուրի պարտականությունն է, ինչպիսին էլ որ չլինի մեր դերը, անել ամենը, ինչ կարող ենք՝ Ալիևի վրա ճնշում գործադրելու համար, ինչը նրան կստիպի փոխել ուղղությունը»: Իսկ Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ և հայ ժողովրդի բարեկամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը հայտարարել է. «Մենք գիտենք, որ Ադրբեջանն ապօրինաբար գերության մեջ է պահում բավականին մեծ թվով հայերի: Նրանք ոչ մի հանցանք չեն գործել, և նրանց շարքում են Ղարաբաղի հայտնի շատ առաջնորդներ, որոնք ներկայում Ադրբեջանում գտնվում են ճաղերի ետևում: Դա շատ լուրջ պատճառ է՝ մտահոգվածության համար: Ես հուսով եմ, որ միջազգային հանրությունը կարող է շատ ավելի նշանակալի ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի ազատի այն մարդկանց, որոնք ապօրինի պահվում են գերության մեջ, և որոնք, ակնհայտորեն, մեծ տառապանքների են ենթարկվում»:
 
Ընդհանուրի մեջ, կարծում ենք, արժե առանձնացնել նաև Ադրբեջանից վտարված լրագրող և բլոգեր Մահամադ Միրզալիի հայտարարությունը. «Ամոթ է, որ եվրոպական գործիչները, հանուն գազ ստանալու, շարունակում են համագործակցել Ադրբեջանի հետ և այն համարել հուսալի գործընկեր: Ամոթ է, երբ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը Ալիևի ձեռքն է սեղմում այն ժամանակ, երբ Եվրոպայից բազմաթիվ կոչեր են ուղղվում Ադրբեջանին՝ մարդու իրավունքները հարգելու պահանջով: Շատ եվրոպական լիդերներ, ինչպես օրինակ Շառ Միշելը, շնորհավորում են Ալիևին: Ինչի՞ կապակցությամբ են շնորհավորում: Այն բանի առթի՞վ, որ Ալիևը ադրբեջանական ու ավելի քան 300 և բազմաթիվ հայ քաղաքական բանտարկյալնե՞ր է պահում բանտերում»: Էլի կարելի է շարունակել: Բայց այստեղ մի կարևոր նրբերանգ էլ կա. թե՛ այդ համաժողովը, թե՛ այն Բաքվում անցկացնելը յուրօրինակ «բաց դաս» կարելի է համարել:
 
Դաս, որի առանցքային ունկնդիրները պետք է լինեն բոլոր նրանք, մասնավորաբար՝ հայրենի հասարակական-քաղաքական դաշտում, ովքեր անդադար խոսում են այն մասին, որ Եվրոպան կգա, կօգնի, աշխարհը դա թույլ չի տա, այս, այն: Ոչ մի Եվրոպա, ոչ մի Արևմուտք ու աշխարհ ոչ մեկին էլ ոչ մի դեպքում չի օգնի: Ու հենց եվրոպական, արևմտյան քաղաքական գործիչների պահվածքը դրա ցցուն վկայությունն է. իրենք ունեն նավթի, գազի հետ կապված շահեր ու հետաքրքրություններ, այդ հարցում իրենց Ալիևը պե՞տք է, ուրեմն՝ կգովաբանեն էլ, կշնորհավորեն էլ, կողջագուրվեն էլ, նույնիսկ եթե 150 տոկոսով վստահ լինեն, որ Ալիևը նախաճաշին մարդ է ուտում: Արևմուտքի համար նավթը, գազը, շահը, քեշ փողը միշտ հազարապատիկ ավելի կարևոր են, քան ինչ-որ հայերի արյունն ու կյանքը: Ավելին, «նաղդ շահն» Արևմուտքի (ու ոչ միայն) համար բազմապատիկ ավելի կարևոր է, քան իրենց իսկ քարոզած «արժեքները»:
 
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
 
Դավիթ Ղազինյանը ազատության մեջ է. խափանման միջոց կալանքը վերացվեց Մեր Արևմուտքը ցավոք, Հունաստանը չէ, Թուրքիան է. բանաձևը՝ Խորհրդարան և փողոց. Նարեկ ԿարապետյանՊետական բյուջեի սոցիալական հնարավորությունների սպառումը՝ ֆիսկալ կայունության գլխավոր սպառնալիքը․ Հրայր ԿամենդատյանՅամալն ու Հոլանդն՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստներ. ռեկորդային 220 մլն եվրոՍտարտը տրված է». Կոշտ քննադատություն իշխանություններին՝ «անզորության թփրտոցը սկսված է. Հրայր ԿամենդատյանՀույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո երկու հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿՉինաստանը կառուցո՞ւմ է նոր տեսակի հարձակողական սուզանավ. արբանյակային պատկերները. SCMPՊՆ հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան. կա վիրավորHatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետՄեկ միլիարդ դրամ, վարչական հսկողություն ու բացակայելու արգելք՝ Դավիթ Ղազինյանի համար. դատախազի միջնորդությունը Պաշտպանները միջնորդեցին փոխել Դավիթ Ղազինյանի խափանման միջոցը Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ես լինեմ. Նարեկ Կարապետյան Մենք այլևս գործ ունենք ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի հետ. Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը ենթակա է անհապաղ քննության. Վարդևանյան Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասինԳագիկ Ծառուկյանն արժանի չէր նման գնահատականի. Ներսիկ Իսպիրյան Ռուսաստանի hարվածի հետևանքով Ուկրաինայի զnրավարժարանում 10 մարդ է զnhվել, մոտ 100 մարդ վիրավnրվել է Չեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի որևէ խոսք կարող էր առիթ դառնալ, որ այսպիսի անմարդկային հետապնդումների ենթարկվեր . Արա Այվազյան Աբովյան․ Ապրում ենք դասական հետապնդման դարաշարջանում ԻՀՊԿ-ն տարածաշրջանի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ-ի ռшզմական բազաներից Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահը հայտարարություն է տարածել ԱԱ-2026-ի եզրափակչի վերաբերյալ Բուհ ընդունված ուսանողների թիվը ամեն տարի կտրուկ անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՈւՂԻՂ. Դավիթ Ղազինյանի գործով դատաքննության առաջին նիստը Ռուսաստանը սպասում է Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկներին. Պեսկով Բանգլադեշի նախագահը մտադիր է հրաժարական տալ ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում ԱՄՆ-ի զինшմթերքի երեք պահեստի nչնչացման մասին Լավրովը և Արաղչին քննարկել են Պարսից ծոցում տիրող սրումը Կլասիկոյի նոր գույները․ «Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը ներկայացրել են արտագնա խաղերի համար նախատեսված խաղաշապիկները Նախորդ 8 տարիները ապացուցեցին, որ միայն խորհրդարանում պայքար մղելը բավական չէ հաղթանակի համար․ Աննա ԿոստանյանՓաստաբաններից ուզում են խլե՞լ գնահատելու իրավունքը. զրույց HelpCourt-ի հիմնադրի հետ Անհապաղ հեռացե՛ք. ԻՀՊԿ-ն զգուշացնում է Ուկրաինայում hակամարտnւթյան ավարտը հնարավոր չէ առանց Ռուսաստանին զիջումների. Մասկ ԵՄ-ի համար տհաճ անակնկալ էր ԱՄՆ-ի կողմից նոր մաքսատուրքերի սահմանումը. Կալլաս Հունաստանի պատմության ամենախոշոր սպառազինության գործարքը․ Աթենքը զինվում է իսրայելական համակարգերով Երևանյան մայրամուտ և դասական հնչյուններ. IDBank-ը՝ Khachaturian Rooftop-ի համերգաշրջանի գլխավոր գործընկերՓա՛ստ է, որ Հայաստանում ընտրությունները կեղծվել են. Մարիաննա ՂահրամանյանՇատ բարդ մրցակից էր․ Զիմբրուի գլխավոր մարզիչը՝ Նոայի մասին ԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր է սահմանել 60 երկրի դեմ. Reuters Ընդդիմությունը հաջողության հասնելու համար պետք է փոխի ժողովրդի հետ խոսելու իր տեխնիկաները և կիրառի նոր մեթոդներ. Արեգ ՍավգուլյանՈւրիշ պետության ակտիվների առգրավումը՝ ապագա պահանջները վճարելու համար, վտանգավոր նախադեպ է. Արաղչի «Պատանի երկրաբանի ճամբար». ինչպես է Քաջարանում փոխվում երիտասարդների պատկերացումը հանքարդյունաբերության մասին Ավետիք Չալաբյանին կալանավորեցին նրան լռեցնելու և քաղաքական ակտիվ գործունեությունից զրկելու համար. Անահիտ ԱդամյանՏուրիստական փաթեթներ, կեղծ ամրագրումներ․ տասնյակ քաղաքացիներ խաբվել են Hetq.am Ցանկացած երկիր, որը կմասնակցի ԱՄՆ-ի ագրեuիային Իրանի դեմ, կդառնա իրանական ԶՈւ-ի օրինական թիրախ. Արաղչի «TRIPP»-ը, Թեհրանը և Երևանի հաշվարկները. որտեղ են հիմնական վտանգները. Տիգրան ԴումիկյանՔաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ «ՃՈ»-ի անունից Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Տատյանա Կիմ ԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆԻ բազմաթիվ «սխալներն» ու աններելի «մեղքերը» Օհանով փողոցում «Ford Fusion»-ում հրդեհ է բռնկվել․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ հավաքը
Ամենադիտված