Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսական ուժերը նոյեմբերի 22-ի առավոտյան անօդաչուներով հարվածներ են հասցրել Սումիին: Հարձակման հետևանքով 2 մարդ է զոհվել, 12-ը՝ վիրավորվել:
Սումիի շրջանային ռազմական վարչակազմի տվյալով՝ Սում բնակելի թաղամասում «Շահեդ» տիպի ԱԹՍ-ներ են կիրառվել: Քաղաքում մի քանի պայթյուն է որոտացել, վնասվել են տներ և ավտոմեքենաներ։
Շրջանային վարչակազմի ղեկավար Վլադիմիր Արտյուխը հայտնել է, որ «Շահեդները» հագեցած են եղել բեկորներով, ինչն օգտագործվում է մարդկանց, այլ ոչ թե օբյեկտները ոչնչացնելու համար: