Արարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեություն (լուսանկարներ)
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Կարապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը (Արարատի մարզ, ք. Մասիս)։
Պատճառը՝
Տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ, մասնավորապես՝
սննդի կառույցում չեն ապահովվել հիգիենիկ պայմաններում աշխատանք կատարելու համարժեք պայմաններ,
պատերը չեն ունեցել հարթ, հեշտորեն մաքրվող ու ախտահանող մակերեսներ,
չեն գործել արհեստական օդափոխության համակարգերը,
բացակայել է անձնակազմի հանդերձարանը,
չի սահմանվել մաքրման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման պարբերականությունը։
Խախտումների վերացման վերջնաժամկետ է սահմանվել։
Որոշման չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում օրենքով սահմանված կարգով կկիրառվի պատասխանատվություն։
Հետևեք մեզ՝ այստեղ