Լավ է ուշ, քան երբեք. ընդունելության ժամկետը երկարաձգվել է. «Փաստ» Էկոլոգիական «հեղափոխություն» Սյունիքում. ինչպե՞ս հաջողվեց գյուղերն ազատել վառելափայտի հոգսից. «Փաստ» «Ռուսական շուկայում մեր տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». «Փաստ» Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ» Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ» «Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտ բախվել են «Ford Fusion»-ն ու «Ford Mustang»-ը․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը և մասամբ հայտնվել դրա վրա․ կա վիրավnր Ջրային պարեկներն ու փրկարարները հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության Բանակցային գործընթացի շրջանակներում ԱՄՆ-ի կողմից ստանձնած պարտավորությունների ցանկացած խախտnւմ կհանգեցնի Իրանի կողմից ռшզմական պատասխանի. Իրանի պաշտպանnւթյան նախարարի ԺՊ Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից Մոնակոն բացահայտել է ուկրաինացի օլիգարխի դեմ մահափորձի կասկածյալի ինքնությունը


Նամակ խմբագրությանը. Սիրավեպ հոգեւորականի հետ

Life

Իմ խոստովանությունը գուցե շատերին ցնցի, գուցեեւ հակառակը` ոչ մեկին չզարմացնի: Ինչո՞ւ եմ որոշել հանրությանը պատմել եկեղեցական ծառայողի հետ իմ հարաբերությունների մասին:  Որովհետեւ չեմ սիրում կեղծավորություն, կրոնական մոլեռանդություն եւ տգիտություն: Ես սիրավեպ եմ ունեցել հայ հոգեւորականի հետ: Հարաբերությունները մեկ տարուց ավելի են տեւել, մենք սիրեկաններ էինք: Հավատացնում եմ, ես Հայաստանում միակ կինը չեմ, որի մտքով անցել է սիրային արկած սկսել եկեղեցու ծառայի հետ: Չէ՞ որ հոգեւորականները եւս մարդիկ են եւ մեծամասնությամբ` տղամարդիկ: 

Ես երբեք կրոնականությամբ աչքի չեմ ընկել: Ինձ ավելի շուտ կարելի է աթեիստ կոչել: Ես կրոնն ընկալում եմ որպես մեր մշակույթի մաս: Ես պահքի չեմ հետեւում, հազվադեպ եմ լինում եկեղեցում, իսկ կրոնական տոներն ինձ համար ընդամենը ընտանիքի հետ հավաքվելու առիթներ են: «Իմ» հոգեւորականի հետ ես պատահաբար ծանոթացա, երբ հյուր էի գնացել: Նա քաղաքացիական հագուստով էր, ես միանգամից չհասկացա, որ հոգեւորական է:  Առաջինը, որ ինձ ապշեցրեց, նրա խոսքն էր: Զարմանալիորեն գրագետ, գեղեցիկ հայերեն խոսք էր, առանց մակաբույծ բառերի, առանց բոլոր այդ փոխառությունների: Բայց միաժամանակ այնքան բնական էր, առանց պաթոսի եւ կեղծիքի։ Եվ նաեւ բնածին արիստոկրատիզմը. ամեն ինչում՝ նրա կեցվածքի, շարժումների, դիմախաղի, պահվածքի մեջ: Նրա հետ հետաքրքիր էր զրուցել, իսկ թեմաները տարբեր էին: Այդ օրը ոչ ոք չխոսեց Աստծու մասին: Եվ երբ պարզվեց, որ նա հոգեւորական է, ես հուսահատված եւ հիասթափված էի: Հավաքույթը բավականին ուշ ավարտվեց, եւ նա առաջարկեց ուղեկցել ինձ:  Այն միտքը, որ նման տղամարդը հոգեւորական է, ինձ հանգիստ չէր տալիս:  Նա ինձ դուր եկավ, շատ դուր եկավ, եւ այդ առիթով ճանապարհին ես դուրս թափեցի ցինիզմի եւ կծու հեգնանքի իմ ամբողջ պահուստը կրոնի վերաբերյալ ընդհանուր առմամբ եւ հոգեւորականների` մասնավորապես: Բայց դա ընդամենը զվարճացնում էր նրան, ինչն ինձ ավելի էր կատաղեցնում: Մուտքի մոտ նա իմ հեգնական գրոհների հերթական ալիքը համբույրով ընդհատեց: Մեր սիրավեպի սկիզբը բուռն էր եւ կրքոտ: Ես ավելորդ հարցեր չէի տալիս, ամբողջությամբ սուզվել էի կրքի օվկիանոսի մեջ: Շուտով մենք սիրեկաններ դարձանք: Եվ երբ ես վերջապես համարձակվեցի հարցնել, թե Աստված ինչպես է ընկալում նրա «մեղավոր մարմնական զվարճանքները», նա ժպտալով պատասխանեց. «Աստված անհամեմատ ավելի շատ բան է հասկանում, քան թվում է մարդկանց»:

Երեւի ոչ մեկի հետ ինձ այնքան լավ չեմ զգացել, որքան նրա հետ եւ գուցե այլեւս երբեք չզգամ: Մենք ստիպված էինք թաքցնել մեր հարաբերությունները, գաղտնի հանդիպել: Բայց դա հարաբերություններին ռոմանտիզմ եւ արկածախնդրություն էր ավելացնում: Մենք երկուսս էլ հասկանում էինք, որ այսպես երկար չի կարող շարունակվել, եւ վաղ թե ուշ ստիպված կլինենք անցնել հարաբերությունների հաջորդ մակարդակին: Նա ինձ առաջարկեց իր «գաղտնի» կինը դառնալ, միաժամանակ չէր ուզում հրաժարվել կրոնական աստիճանից: Դա նշանակում էր, որ մեր «գաղտնի» կյանքը կշարունակվի նաեւ «հարսանիքից» հետո: Ես ոչ ինձ, ոչ էլ ապագա երեխաներիս համար նման կյանք չէի ուզում: Ես տանել չեմ կարողանում երեսպաշտությունն ու կեղծիքը:  Իսկ նրա առաջարկը հենց դա էր նշանակում: Ես չպահանջեցի ընտրել իմ եւ Աստծու միջեւ, այլ ընդամենը ընտրել իմ եւ եկեղեցու միջեւ: Մի՞թե շատ բան էի ուզում: 

Բաժանումը ցավոտ էր: Երկուսիս համար: Ասացեք, այդ ո՞ր այլասերվածն է նման անհեթեթ կանոններ ստեղծել: Մի՞թե սիրելի կինը եւ ընտանիքը կարող են խանգարել Աստծուն ծառայելուն: Ո՞վ է ասել: Ինչո՞ւ: Չէ՞ որ սերն ամենալավ եւ գեղեցիկ բանն է, որ հորինել է Աստված: Չէ՞ որ հենց նա է մեզ միս ու արյուն տվել, ֆիզիկական ձգտում դեպի սիրո առարկան: Նա մեզ ստեղծել է «իր պատկերովմ եւ նմանությամբ»: Նշանակում է` Աստված սիրո կարիք ունի: Իսկ հետո ինչ-որ չար, անհեթեթ մարդիկ որոշեցին, որ դա վատ է, մեղք է: Նրանից, որ մարդն իրեն զրկում է երկրային սիրուց, Աստծուն ավելի մոտ չի դառնում: Նա, ով այդպես է մտածում, ուղղակի հիվանդ այլասերված է, որն Աստծուց այնքան հեռու է, որքան ես Հռոմի պապից…      

Լ.Պ.

NEWS.am STYLE

Լավ է ուշ, քան երբեք. ընդունելության ժամկետը երկարաձգվել է. «Փաստ» Էկոլոգիական «հեղափոխություն» Սյունիքում. ինչպե՞ս հաջողվեց գյուղերն ազատել վառելափայտի հոգսից. «Փաստ» «Ռուսական շուկայում մեր տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». «Փաստ» Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ» Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ» Անձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինՀուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելուԳիտնականները պարզել են, որ նուռը կարող է օգնել քաղցկեղի բուժմանը․ ահա թե ինչպեսՀաստատվել են 2026 թվականի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերըՋրային պարեկներն ու փրկարարներն հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայությանՎերականգնվում են պատմական նշանակության որմնանկարներԻրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանըԿոտայքում դաստիարակը երեխաների բերանները ժապավենով փակել է, այնուհետև ստիպել ներողություն խնդրելԿարևոր հարցերը դեռ պատասխան չունեն, Ռուբեն. hանրությունը պետք է իմանա ամեն ինչ. Շիրազ ՄանուկյանՀայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունըՎենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժը մեծացրել է վարակի բռնկման ռիսկը. ԱՀԿՄեռելոց օրերը լինելու են աշխատանքային․ պարզաբանումՎանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայում գտնվող գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյnւն. կա վիրшվորԼուսավոր Հայաստան կուսակցությունը հանդիսանում է «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» հեղինակավոր կուսակցության անդամՓաշինյանը դժգոհ է ընտրությունների արդյունքներից սահմանադրական մեծամասնություն չունենալու համար. Ցոլակ ԱկոպյանՍևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի դի է հայտնաբերվելՕդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կլինենՆագելսմանը հեռացել է Գերմանիայի հավաքականից․ Կլոպը կարող է լինել հաջորդ գլխավոր մարզիչըԻսրայելի ՊԲ-ն հայտարարել է Լիբանանում «Հըզբոլլահի» 10 թիրախների վրա հարվածների մասին«Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտ բախվել են «Ford Fusion» ու «Ford Mustang», վիրավnր կաԴոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 3-ին«Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտ բախվել են «Ford Fusion»-ն ու «Ford Mustang»-ը․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը և մասամբ հայտնվել դրա վրա․ կա վիրավnր Ջրային պարեկներն ու փրկարարները հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության Հայաստանի պատմության մեջ երբեք Եվրամիությունը բացահայտ իր աջակցությունը չի ցուցաբերել գործող իշխանություններին. Արմեն ՄանվելյանԲանակցային գործընթացի շրջանակներում ԱՄՆ-ի կողմից ստանձնած պարտավորությունների ցանկացած խախտnւմ կհանգեցնի Իրանի կողմից ռшզմական պատասխանի. Իրանի պաշտպանnւթյան նախարարի ԺՊ Ավետիք Չալաբյանը արդեն երկրորդ անգամ ապօրինի ձևով կալանավորվում է. Եկատերինա ԹաիրյանՅուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից Մոնակոն բացահայտել է ուկրաինացի օլիգարխի դեմ մահափորձի կասկածյալի ինքնությունը ԶՊՄԿ. Կայուն էներգիա և հոգատարություն Սյունիքի ազդակիր բնակավայրերինԿիևի օդի որակը վտանգավոր է համարվել առողջության համար Ռուսական կողմը հաղորդում է շուկային հասցված ուկրաինական հարվածի մասին Հորմուզի նեղուցում մեկ շաբաթվա ընթացքում նավագնացության ակտիվությունը զգալիորեն աճել է Մեռելnց օրերը կրկին կսահմանվեն ոչ աշխատանքային․ մանրամասներ Հաստատվել են 2026 թվականի լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր Մոնակոյում տեղի ունեցած պայթյnւնի գործով Ուկրաինայից մի կնոջ ձերբակալման հրաման է տրվել Գագիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի նկատմամբ քաղաքական նպատակներով հետապնդումները շարունակվում են․ Փաստաբանական խմբի հայտարարությունըԱրևմուտքը աչք չի փակի այս ռեպրեսիաների վրա․ ինչու՞ Իսրայելը հիմա ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP Սպասվում է կարճատև անձրև և անպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 1-2 աստիճանով, աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով «Նապոլի»-ն նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը Շատ կարևոր է, որ քաղբանտարկյալների հարցում բոլոր ուժերը լինեն միասնական. Մենուա ՍողոմոնյանԴադարեցրե’ք դարձնել ժողովրդավարությունն ընտրովի. եվրոպական արժեքները չպետք է պաշտպանեն ձեր քաղաքական շահերը. Աննա ԿոստանյանԹրամփի դիմանկարով ԱՄՆ սահմանափակ տպաքանակով անձնագրերը կսկսեն տրամադրել հուլիսի 6-ից. Պետդեպարտամենտ
Ամենադիտված