Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների և բանակցությունների. Պեսկով
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս ընդգծել է Ուկրաինայի հարցով բանակցություններին իր պատրաստակամությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցում այդպես է մեկնաբանել Reuters գործակալության հրապարակումն այն մասին, որ Պուտինը պատրաստ է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ Ուկրաինայում հրադադարի մասին համաձայնագրի քննարկմանը:
«Նախագահն իրոք բազմիցս, իսկ ավելի ճիշտ, մշտապես, հայտարարում է, որ պատրաստ է շփումների և բանակցությունների»,- Կրեմլի ներկայացուցչի խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը։
Reuters-ը, վկայակոչելով ռուսաստանցի նախկին և ներկա 5 պաշտոնյայի, հայտնել էր, որ Պուտինը պատրաստ է քննարկել հրադադարի շուրջ համաձայնագիրը, սակայն բացառում է որևէ խոշոր տարածքային զիջում և պնդում է, որ Կիևը հրաժարվի ՆԱՏՕ-ին միանալու հավակնություններից։