ՀՀ և ՌԴ կառավարությունները համաձայնագիր կստորագրեն
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ և ՌԴ կառավարությունները պատրաստվում են «Գազպրոմ Արմենիա» ընկերության «Ուսումնասպորտային համալիր» հիմնարկի գործունեության պայմանների մասին» hամաձայնագիր ստորագրել։ Հարցն ընդգրկված է կառավարության վաղվա նիստի օրակարգում։
«Համաձայնագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության պետական կրթական չափորոշիչներին համապատասխան Հիմնարկը հայերենով իրականացնելու է կրթական գործունեություն տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր և միջնակարգ ընդհանուր կրթության կրթական ծրագրերով՝ ռուսաց լեզվի պարտադիր դասավանդմամբ: Միաժամանակ, Ռուսաստանի Դաշնության դաշնային պետական կրթական չափորոշիչներին համապատասխան և համապատասխան դաշնային հիմնական հանրակրթական ծրագրերով Հիմնարկը ռուսերենով իրականացնելու է կրթական գործունեություն տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր և միջնակարգ ընդհանուր կրթության կրթական ծրագրերով՝ հայերեն լեզվի պարտադիր դասավանդմամբ»,- նշված է հիմնավորումների մեջ։
Նաև ընդգծված է, որ այս համաձայնագրի ստորագրումը բխում է ՀՀ-ՌԴ երկկողմ համագործակցությունից, դաշնակցային հարաբերությունների և ռազմավարական գործընկերության ամրապնդման ու ընդլայնման նպատակից։