Որ ընտանիքների համար տրանսպորտը կլինի անվճար
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցությունն առաջարկում է արցախյան կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքների անդամների համար ներհամայնքային և ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում երթուղիների սպասարկման փոխադրավարձը սահմանել անվճար՝ որպես համայնքի կողմից տվյալ ընտանիքներին մատուցվող նվազագույն աջակցություն:
Նախագիծն ավագանու նիստին ներկայացրեց ավագանու «Հանրային ձայն» խմբակցության քարտուղար Վահե Եսայանը:
Նախագիծն ընդունվեց 54 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ ձայներով։
Հետևեք մեզ՝ այստեղ