Այս գիշեր Ուկրաինան ամերիկյան ATACMS բալիստիկ հրթիռներով առաջին հարվածն է հասցրել Ռուսաստանի տարածքին
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այս գիշեր Ուկրաինան ամերիկյան ATACMS բալիստիկ հրթիռներով առաջին հարվածն է հասցրել Բրյանսկի մարզին (ՌԴ տարածք):
«Այս գիշեր՝ ժամը 3:25-ին, հակառակորդը օբյեկտ է վեց բալիստիկ հրթիռներով խոցել Բրյանսկի մարզում։ Ըստ հաստատված տվյալների՝ կիրառվել են ամերիկյան արտադրության ATACMS օպերատիվ-մարտավարական հրթիռներ»,- հայտնել է Ռուսաստանի ՊՆ-ն։
С-400 ՀՕՊ համակարգերի և «Պանցիր» ՀՕՊ համակարգերի անձնակազմերը խոցել են հինգ հրթիռ և վնասել վեցերորդը։ Արկի բեկորներն ընկել են ռազմական օբյեկտի տեխնիկական տարածքում, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, որն արագ մարվել է։