Կոչ ենք անում պատրաստվել պատերազմի. Իրանի ԱԳՆ
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարության հետ հանդիպման ժամանակ կոչ է արել խոշոր զինված հակամարտության հնարավոր բռնկման պատրաստվել՝ հակառակորդին իրենց ուժը ցույց տալու համար։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունից:
«Պատերազմին պատրաստվելը կանխում է այն: Եթե դուք ցանկանում եք կանխել դրա սկսվելը, պետք է ցույց տաք ձեր ուժը և հայտարարեք պատերազմին ու պաշտպանությանը պատրաստվածության մասին: Դա կկանխի պատերազմը: Եթե ամենափոքր թուլություն ցուցաբերեք՝ ցույց տալով, որ պատրաստ չեք դիմակայության, պատերազմը կպարտադրվի ձեզ», - Արաղչիի խոսքն է մեջբերել նրա մամուլի ծառայությունը։
«Մենք հայտարարել ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ իսրայելական ռեժիմի վերջերս իրականացված գործողությունը հերթական ագրեսիան է: «Ճշմարտացի խոստում» և «Ճշմարտացի խոստում 2» գործողությունները պաշտպանական բնույթ են կրել: Իսրայելական ռեժիմի նոր ագրեսիան արժանի է պատասխանի: Մենք չենք հրաժարվել արձագանքելու մեր իրավունքից: Մենք դրա համար կընտրենք ժամանակը և կպատասխանենք այնպես, ինչպես հարկ ենք համարում», - հավելել է դիվանագետը:
Հոկտեմբերի 1-ին Իսրայելի վրա իրականացված հրթիռային հարվածն Իրանում անվանել են «Ճշմարտացի խոստում 2» գործողություն։ Դրան ի պատասխան՝ Իսրայելը հոկտեմբերի 26-ին հարվածներ էր հասցրել Իրանին։ Արաղչին ընդգծել է, որ հոկտեմբերի 26-ին Իսրայելի հարվածին ի պատասխան «Ճշմարտացի խոստում 3» գործողության անցկացման որոշումը չի լինի «էմոցիոնալ»։
Հետևեք մեզ՝ այստեղ