Արցախի պողոտայում բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու «Toyota»-ն, վերջինը բախվել է նաև «ԵրԱԶ»-ին
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ նոյեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում Արցախի պողոտայում բախվել են «ՎԱԶ 2121» և «Toyota» մակնիշի ավտոմեքնաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, «Toyota»-ն էլ բախման հետևանքով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենային:
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը:
Հետևեք մեզ՝ այստեղ