Մայրը և նրա չորս երեխաները՝ 11, 10, 8 և 6 տարեկան, մահացել են տանը բռնկված հրդեհի հետևանքով. ՌԴ
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նովոսիբիրսկի մարզում սաստիկ հրդեհի հետևանքով մահացել են մայրը և չորս փոքր երեխաները:
Նովոսելյե գյուղում հրդեհվել է առանձնատուն, որտեղ ծնողներն ու նրանց վեց երեխաներն են եղել: Մայրը և նրա չորս երեխաները՝ 11, 10, 8 և 6 տարեկան, չեն կարողացել փրկվել, միայն հայրն ու նրանց երկու որդիները:
Միաժամանակ տղամարդը լուրջ վնասվածքներ է ստացել, նա ծանր կտրվածքներով հիվանդանոցում է։
Տեղի իշխանությունները նշում են, որ հրդեհի պատճառ կարող է լինել անսարք լարերը կամ վառարանը:
«Ընտանիքը գյուղի չափանիշներով բարեկեցիկ է: Նրանք չեն խմել, չեն չարաշահել ալկոհոլը, ես նրանցից ոչ մեկին հարբած չեմ տեսել»,- ասաց Նովոսելսկի գյուղական խորհրդի ղեկավարը։
Հետևեք մեզ՝ այստեղ