Սերը թմրանյութի նման է ազդում օրգանիզմի վրա․ գիտական հետազոտություն
LifeՎերջին հետազոտությունների համաձայն «սերը թմրանյութ է» արտահայտությունը հենց այնպես չի ասվում:
Գիտնականները բացահայտել են, որ սիրահարված մարդու արյան հոսքի մեջ այնքան մեծ քանակի նեյրոմեդիատորներ են ընկնում, որ ռոմանտիկ վիճակը, իրոք, կարելի է համեմատել թմրանյութային արբեցման հետ:
Ռոմանտիկ հարաբերություններին նվիրված բոլոր կայքերը, պարբերականները փորձում են հասկանալ, թե ի՞նչ է կատարվում խենթի պես սիրահարված մարդու ուղեղում, ինչո՞վ է բացատրվում անհագ ցանկությունը՝ միշտ լինել տվյալ մարդու կողքին, չնայած, որ շրջապատում կան բազմաթիվ այլ մարդիկ:
Այսպիսով, գիտնականները սերը բացատրում են այսպես․ եթե ձեր որովայնում թռնում են թիթեռնիկներ, իմացեք, որ ձեր օրգանիզմում տեղի է ունեցել դոֆամին հորմոնի արտանետում, այնուհետև առաջ է գալիս նեյրոտրոֆին սպիտակուցը, որի պարտականությունների մեջ մտնում է ձեր սիրեցյալից կայուն կախվածություն առաջացնելը: Դա արտահայտվում է սիրելի դիմագծերը տեսնելու, սիրած ձայնը լսելու սուր ցանկությամբ: Դուք չեք կարողանում քնել, ուտել, ձեր մոտ կա միայն մեկ ցանկություն՝ որքան հնարավոր է մոտ գտնվել սիրելի «առարկային»:

Դրանից հետո, օրգանիզմում տեղի է ունենում սիրահարվածության մակարդակի՝ սերոտինի անկում: Այն պատասխանատու է ցանկությունների վերահսկման համար: Այս բուռն կոկտեյլը թույլ չի տալիս զույգերին բաժանվել, իսկ բաժանման դեպքում առաջացնում է ֆիզիկական տանջանքներ:
Աղբյուր՝ LADYNEWS.am