Օրվա բաղադրատոմս . Պահքային «Նապոլեոն»
LifeԲաղադրիչներ
- Խմորի համար՝
- ջուր գազավորված - 200 մլ
- բուսայուղ - 200 մլ
- աղ - 0,5 թ/գդ
- ալյուր - 200 մլ)
- Կրեմի համար՝
- նուշ - 120 գր
- ջուր - 1 լ
- սպիտակաձավար - 1 բաժակ
- կիտրոն - 2 թ/գդ (կեղև)
- վանիլին - 2 թ/գդ
- շաքարավազ շագանակագույն - 200 գր
Պատրաստման եղանակ
- Հանքային ջուրը, բուսայուղը, աղը և ալյուրը խառնում ենք իրար և խմոր ենք հունցում։ Խմորը կափարիչով ծածկում ենք և 30 րոպեով տեղափոխում սառնարանը ։

- Այնուհետև խմորը 10 հավասար մասերի ենք բաժանում։

- Յուրաքանչյուր մասը բարակ շերտով գրտնակում ենք։ Փափուկ, ճկուն խմոր ենք
ստանում, հաճելի է այդպիսի խմորի հետ աշխատել։
- Յուրաքանչյուր շերտը 2-3 րոպե թխում ենք մինչև 200 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ։

- Ահա այսպիսի շերտեր են ստացվում։

- Այժմ տորթի կրեմն ենք պատրաստում։ Նուշի վրա եռման ջուր ենք լցնում և 10-15 րոպե հանգիստ թողնում, այնուհետև կեղևազատում ենք։

- Մաքրած նուշը կոմբայնով մանրացնում ենք։

- 1 լ ջուրը եռացնում ենք, ավելացնում ենք մանրացված նուշը, շաքարավազը, լավ
խառնում ենք և բարակ շիթով և անընդհատ խառնելով ավելացնում ենք սպիտակաձավարը։ Եփում ենք այնքան, մինչև թանձրանա։
- Կրեմը սառեցնում ենք, ավելացնում ենք կիտրոնի կեղևն ու վանիլինը։

- Կրեմը հարիչով հարում ենք։

- Շերտերը կրեմով պատում ենք (10 շերտից 2-ը պահում ենք փշրանքի համար)։

- Այնուհետև տորթի վրա փշրանք ենք ցանում։ Տորթը մի քանի ժամով սառցախցիկի մեջ
ենք դնում, որպեսզի կրեմը ներծծվի շերտերի մեջ և սառչի։
- Եվ ամեն բան պատրաստ է:
