«Բագրատաշեն» մաքսակետում կանխվել են մոտ 4.5 կգ ոսկյա և արծաթյա զարդերի ներկրման փորձեր
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Բագրատաշեն» մաքսային անցման կետում կանխվել են չհայտարարագրված ոսկենման և արծաթանման զարդերի ներկրման փորձեր։
Մեկ դեպքով Վրաստանից Հայաստան ժամանած քաղաքացու մոտ հայտնաբերվել են 3 կգ 16 գրամ ընդհանուր քաշով ոսկյա զարդեր, մյուս դեպքով քաղաքացու պայուսակից հայտնաբերվել են շուրջ 1,5 կգ արծաթյա զարդեր։
Վերոնշյալ փաստերի առթիվ կազմվել են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություններ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 316 հոդվածով նախատեսված մաքսային կանոնների խախտման հատկանիշներով, իսկ մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ հանդիսացող ապրանքները վերցվել են։
Հետևեք մեզ՝ այստեղ