Զելենսկին մերժել է Թրամփի երաշխիքները․ հանդես է եկել հստակ պահանջով Իրանը կhարվածի Եվրոպայում գտնվող ամերիկյան բազաներին, եթե դրանք օգտագործվեն իր վրա hարձակվելու համար. Իրանի Մեջլիսի անդամ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են բեզոարյան այծերի Ցանկանում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել այն բարի խոսքերի համար, որոնք Դուք ուղղել եք ինձ Ձեր ուղերձում. Ալիևը՝ Թրամփին Մեկնարկել է Ամուլսարի համայնքային զարգացման հիմնադրամի գործունեությունը Ինդոնեզիայում գործարանի հրդեհի հետևանքով 24 մարդ է զոհվել․ փրկարարները որոնում են տասնյակ անհետ կորածների Գերմանիայի ավելի քան 450 դպրոց պայթյունի սպառնալիքով նամակներ են ստացել․ Bild Թրամփը կարծում է, որ Իրանը ոգևորված է ԱՄՆ միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հաղթանակով Մեզ համար միակ կարևոր հարցը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների բացակայությունն է. ներկայումս դրանում նման պահանջներ չկան. Բայրամով Ճապոնիայում գրեթե 4,000 ընտանիք մնացել է առանց էլեկտրաէներգիայի ձյան տեղումների պատճառով

Աշխարհի 10 ամենահայտնի գերեզմաններն ու դրանց փշաքաղեցնող պատմությունները

Blog News

Ուշ թե շուտ բոլորս էլ ստիպված ենք լինում բախվել մահվանը։ Ոմանք փիլիսոփայորեն են մոտենում դրան, մյուսները՝ վախով։ Գերեզմանները մշտապես ինչ-որ խորհրդավոր առեղծվածներով են պարուրված։ Ձեզ ենք ներկայացնում աշխարհի ամենահայտնի 10 գերեզմաններն ու դրանց պարուրող առեղծվածները։

Ուշ թե շուտ բոլորս էլ ստիպված ենք լինում բախվել մահվանը։ Ոմանք փիլիսոփայորեն են մոտենում դրան, մյուսները՝ վախով։ Գերեզմանները մշտապես ինչ-որ խորհրդավոր առեղծվածներով են պարուրված։ Ձեզ ենք ներկայացնում աշխարհի ամենահայտնի 10 գերեզմաններն ու դրանց պարուրող առեղծվածները։

1 Ռոզալիա Լոմբարդո (1918-1920, Կապուչինի ստորգետնյա դամբարան, Իտալիա)

2

Մումիաներով այսօր ոչ ոքի չես զարմացնի, սակայն Կապուչինի ստորգետնյա դամբարանում գտնվող Ռոզալիա Լոմբարդոյի մումիան անկասկած կփշաքաղեցնի ձեզ։ Ռոզալիան մահացավ թոքերի բորբոքումից 1920թ-ին՝ ապրելով ընդամենը 2 տարի։ Նրա հուսահատված հայրը որոշեց հավերժացնել իր փոքրիկ աղջկա հիշատակը՝ Ալֆրեդո Սալաֆիային վճարելով, որպեսզի վերջինս մումիֆիկացնի նրան։ Սալաֆիան Ռոզալիայի ողջ արյունը փոխեց ֆորմալդեհիդով, մաշկը չորացրեց սպիրտի ու գլիցերինի լուծույթով, իսկ մարմնի վրա սնկերի տարածումը կանխեց սալիցիլաթթվի միջոցով։ Արդյունքն ապշեցուցիչ էր։ Արդեն 100 տարի է անցել, սակայն աղջիկն այնպիսի տեսք ունի, ասես պարզապես քնած է իր ապակյա դագաղում, որը լցված է ազոտով ու հերմետիկ փակված։

2 Վանդակներ մահացածների համար (Վիկտորյանական դարաշրջան)

3

Վիկտորյանական ժամանակաշրջանը հայտնի է անսովոր ավանդույթներով։ Օրինակ՝ ընդունված էր մահացածների գերեզմանների վրա վանդակներ դնել։ Ավելի կոնկրետ, մահացածներին սովորական ձևով թաղելուց հետո գերեզմանների վրա վանդակ էին հագցնում, որպեսզի մեռյալները դուրս չգային գերեզմանից։ Ինչևէ, սրան կա մեկ այլ բացատրություն. չի բացառվում, որ վանդակները տեղադրվել են դրանք գերեզմանափորերից պաշտպանելու համար։

3 Տաիրա նո Մասկադո (940, Ճապոնիա)

4

Սամուրայ Մասկադոն Տոկիոյի պատմության մեջ իր անջնջելի հետքը թողեց։ Մասկադոն Հեյանի ժամանակաշրջանում էր ապրում ու գլխավորում Կիոտոյի կառավարության դեմ ելած ամենախոշոր ապստամբությունը։ 940թ-ին նրան գլխատեցին իշխանության դեմ իր հանցանքների համար։ Սակայն Մասկադոյի մարմինը, կամ ավելի ստույգ՝ գլուխը, մահվանից հետո էլ չհանգստացավ։ Ինչպես նշվում է հին ժամանակաշրջանի պատմագրության մեջ՝ նրա գլուխը չէր փտում երեք ամիս շարունակ ու այդ ամբողջ ընթացքում շարժում էր աչքերը։ Հրաման էր արձակվել չմոտենալ ու չանհանգստացնել Մասկադոյի գերեզմանին, քանի որ դա կարող էր աղետալի հետևանքներ ունենալ ինչպես Տոկիոյի, այնպես էլ ողջ Ճապոնիայի համար։ Դրանից ի վեր Ճապոնիայի սնահավատ կառավարությունը զգուշությամբ պահպանում է Մասկադոյի գերեզմանը, որն ամենահին ու կատարյալ պահպանված գերեզմանն է աշխարհում։

4 Լիլի Գրեյ (1881-1958, Սոլթ Լեյք Սիթիի գերեզմանոց, ԱՄՆ)

5

Առաջին հայացքից ոչ մի սարսափելի բան չկա այս գերեզմանի վրա, սակայն ուշադիր նայելու դեպքում դրա վրա կարելի է տեսնել «666 գազանի զոհ» գրառումը։ Չնայած այս տարօրինակ գրառմանը՝ «զոհ» բառը ոչ թե Բեղզեբուղին, այլ ԱՄՆ-ի կառավարությանն է վերաբերում։ Լիլիի ամուսին Էլմեր Գրեյն անհայտ պատճառներով այնքան էր ատում օրենքն ու կառավարությանը, որ նրանց մեղադրեց կնոջ մահվան մեջ։

5 Չեյզերի ընտանեկան դամբարանը (Բարբադոս)

6

Երբ կարիբյան Բարբադոս կղզում 1813թ-ին ցանկանում էին թաղել Թոմաս Չեյզին, հայտնաբերեցին, որ ընտանեկան դամբարանում թաղված բոլոր գերեզմանները տեղաշարժված էին, այն դեպքում, երբ դամբարանը չէր բացվել 1808թ-ից ի վեր, երբ մահացավ 2-ամյա Մերի Էնն Չեյզը։ Հսկայական մարմարյա դուռը կնքված էր ցեմենտի շերտով, և դամբարանից ոչինչ գողացված չէր։ Մահացածների գերեզմանները նույն դիրքին վերադարձնելով՝ դամբարանի դուռը կրկին փակվեց՝ ցեմենտով կնքվելով։ 1816թ-ին դամբարանը նորից բացվեց՝ 11-ամյա Չարլզ Բրյուստեր Էյմսի թաղելու համար։ Եվ նորից բոլոր գերեզմանները տեղաշարժված էին, նույնիսկ Թոմաս Չեյզի կապարե ծանր դագաղը, որն ութ հասուն տղամարդ դժվարությամբ էին կարողանում բարձրացնել։
Այս լուրերը հասան Բարբադոսի կառավարչին, ով 1819թ-ին հրամայեց հետաքննություն անցկացնել։ Դամբարանի հատակը ավազով լցվեց, պատերը մանրազնին ուսումնասիրվեցին՝ գաղտնի մուտքեր հայտնաբերելու համար։ Դրանից հետ դամբարանի դուռը կրկին փակվեց։ Մեկ տարի էլ չանցած՝ կառավարիչը հրամայեց կրկին բացել դամբարանը։ Դռան կնիքն անվնաս էր, հատակի ավազին որևէ հետք չկար, սակայն գերեզմանները կրկին տեղաշարժված էին, դրանից որոշները նույնիսկ ուղղահայաց դիրքով էին դրված։ Սրանից հեոո Բարբադոսի կառավարիչը հրամայեց դագաղները տեղափոխել և այլ վայրում թաղել, իսկ դամբարանը դրանից ի վեր այդպես էլ չի բացվել։

6 Մերի Շելի (1797-1851թ․ Սբ. Պետրոսի մատուռ, Դորսեն, Անգլիա)

7

Երբ Մերի Շելիի ամուսնու՝ Պերսի Բիշի Շելիի մարմինը 1822թ-ին այրվեց Իտալիայի Վիա Ռեդջիոյի լողափին՝ վթարից հետո մահանալուց հետո, պարզվեց, որ նրա սիրտն անվնաս է մնացել։ Մի քանի օր անց մարմնի մոխիրը թաղեցին Հռոմի բողոքականների գերեզմանոցում, իսկ ամուսնու սիրտը Մերին իր հետ Անգլիա տարավ՝ իր մոտ պահելով իր սեղանի վերին դարակում, մինչև 1851թ-ին նա մահացավ ու այն իր հետ թաղվեց թղթի մեջ փաթաթված, որի վրա նշվել է. Ջոն Կիթսի «Ադոնայ. Մահվան էլեգհիա»։

7 Ռուսական մաֆիա (Եկատերինբուրգ, Ռուսաստան)

8

90-ականներին ինչպես Եկատերինբուրգում, այնպես էլ ԽՍՀՄ-ի ամբողջ տարածքում տարածված էին ռուսական մաֆիայի խմբավորումները։ Քաղաքային գերեզմանոցներում ռուսական մաֆիայի խմբավորումների ներկայացուցիչների բազմաթիվ գերեզմաններ կան, որոնցից յուրաքանչյուրի վրա գրանիտի գերեզմանաքարեր են տեղադրված՝ մահացածների ամբողջական՝ ոտքից գլուխ պատկերներով։ Բացի այդ, շատ գերեզմաններում տեսահսկող սարքեր էին տեղադրվում, որոնք շուրջօրյա հսկողություն էին ապահովում գերեզմանները վանդալներից պաշտպանելու համար։

8 Ինես Կլարկ (1873-1880, Չիկագո, ԱՄՆ)

9

6-ամյա Ինես Կլարկը մահացավ կայծակի հարվածից 1880թ-ին։ Նրա գերեզմանի վրա աղջկա՝ իրական չափերին հասնող քանդակ տեղադրվեց՝ ժանյակավոր զգեստով նստարանի վրա նստած ու ձեռքում անձրևանոց ու ծաղիկ պահած։ Ծնողների կողմից պատվիրված արձանը տեղադրվեց ապակե խորանարդի մեջ։

9 Քեթի Ջեյ (Դևոն, Անգլիա)

10

Քեթի Ջեյի գերեզմանը, որը գտնվում է Դարմուրի խորքերում՝ խոտածածկ բլուրի մեջ։ Ջեյն ինքնասպանություն գործեց 1700-ականներին, և քանի որ 18-րդ դարում ինքնասպանությունը խայտառակություն էր համարվում, նրան թույլ չտվեցին թաղել սովորական գերեզմանոցում։ Ջեյին թաղեցին ճանապարհների խաչմերուկում, որպեսզի նրա հոգին չկարողանար իր ճանապարհը գտնել հետմահու աշխարհ։ Ինչևէ, Քեթիի խոտածածկ գերեզմանին մինչև այսօր միշտ թարմ ծաղիկներ են հայտնվում։

10 Ելիզավետա Դեմիդովա (1779-1818, Պեր-Լաշեսի գերեզմանատուն, Փարիզ, Ֆրանսիա)

11

Պեր Լաշեսի գերեզմանատանն են թաղված Ջիմ Մորիսոնը, Էդիթ Պիաֆն ու Օսկար Ուայլդը։ Այս գերեզմանատանն է նաև թղված Ելիզավետա Դեմիդովան, ում ամուսնացրել էին 14 տարեկան հասակում իշխան Սան-Դոնատոյի հետ։ Երիտասարդ իշխանուհին իր ժամանակի ամենահարուստ կանանցից էր, ով դժբախտ մահացավ։ Նա իր ողջ կարողությունը ժառանգեց նրան, ով կկարողանար մեկ շաբաթ առանց սննդի անցկացներ նրա դամբարանում։ Շատերը փորձեցին, սակայն ոչ ոքի դա այդպես էլ չհաջողվեց, ինչի պատճառով արդեն մոտ 200 տարի ոչ ոք չի կարողացել վայելել նրա կարողությունը։

«Առյուծը, որը պաշտպանվում է բորենիների ոհմակից, չի կարող առանց վերքերի մնալ». Իրանի ԱԳՆԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին«Սամվել Կարապետյանը կալանավորվել է Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանելու համար»․ ՂազինյանՄենք մեր ազգի արժանապատվությունը առեւտուր չենք անում. Նարեկ Կարապետյանի ուղերձըՄեր երկրի ծննդյան վկայականը չի կարող փոխվել հարևան երկրի ցուցումով. անգամ հիշատակություն չկա Ցեղասպանության մասինՓաշինյանը ապացուցեց, որ բանակցելու էր Ալիևի հետ, որ Սահմանադրությունը լինի վերջին զիջումը․ Նարեկ Կարապետյան«Սահմանապահ զորքը փոխարինելու է ԶՈւ-ին».Գևորգյանը՝ Սահմանադրության փոփոխության ռիսկերի մասինՓաշինյանը թերագնահատել է մեզ. մեզ իր պայմանով իշխանություն պետք չէ. Նարեկ Կարապետյան«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ ի աջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-իՖրանսիայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել է ավելի քան 860 բնակելի տունՀիմա․ «Ուժեղ Հայաստանը» ալիևյան սահմանադրության նախագծի վերաբերյալ ուղերձով է հանդես գալիսՎարդենյաց լեռնանցքում բուք է«Մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու». Սամվել ԿարապետյանԲարսեղյանի գոլը հաղթանակ է բերել «Սլովանին»Երևանի ավտոբուսային երթուղիներում փոփոխություններ կլինեն․ «Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում էԴիրքերը պահելու են սահմանապահ զորքերը, որոնք հարձակմանը չեն կարող պատասխանել. Նաիրա ԳևորգյանԳործադուլի պատճառով Բրյուսելի օդանավակայանում ավելի քան 400 չվերթ է չեղարկվելԳևորգ Ղազարյանի շուրջ համախմբումը շարունակվում է․ նոր անուններ են միանում նախաձեռնությանըՆոյեմբերի 24-ին գազ չի լինելու․ հասցեներNVIDIA-ի տնօրենների խորհուրդը վերականգնել է Ջենսեն Հուանգին գլխավոր տնօրենի պաշտոնումՆոյեմբերի 24-ին և 25-ին՝ ժամը 8.00-ից մինչև 20.00, երթևեկության համար փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըԻսրայելը հարվածներ է հասցրել ԼիբանանինՍա ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ չէ, որին քաղաքացիական պարտք դրսևորենք մասնակցությամբ. Աննա ԿոստանյանԶելենսկին մերժել է Թրամփի երաշխիքները․ հանդես է եկել հստակ պահանջովՀայաստանի ներկայությունը Կահիրեի 47- րդ միջազգային կինոփառատոնին. տեսանյութԻրանը կhարվածի Եվրոպայում գտնվող ամերիկյան բազաներին, եթե դրանք օգտագործվեն իր վրա hարձակվելու համար. Իրանի Մեջլիսի անդամՔՊ-ն տարիներ շարունակ ՏԻՄ ընդդիմադիր թեկնածուներին ազատազրկում է. Ավետիք Չալաբյան«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են բեզոարյան այծերիՑանկանում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել այն բարի խոսքերի համար, որոնք Դուք ուղղել եք ինձ Ձեր ուղերձում. Ալիևը՝ ԹրամփինՓաշինյանի ներկայացրած Սահմանադրությունը գրել է ինքը, բայց թելադրել է Ալիևը. Մենուա ՍողոմոնյանՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. Այո՛ անկախ Հայաստանին. Տիգրան ԱբրահամյանՔՊ-ն Հայաստանում 3 պատերազմ բերած իշխանություն է. Արմեն ՄանվելյանԿրթության որակի անկումն ուղիղ կապ ունի ուսուցիչների ցածր աշխատավարձերի հետ. Ատոմ ՄխիթարյանՄեկնարկել է Ամուլսարի համայնքային զարգացման հիմնադրամի գործունեությունըԿալանավայրում գրանցված հերթական մահն ահազանգ է ամբողջ հանրության համար. Աննա ԿոստանյանԻնդոնեզիայում գործարանի հրդեհի հետևանքով 24 մարդ է զոհվել․ փրկարարները որոնում են տասնյակ անհետ կորածներիՄենք այն մերժում ենք և կատարում քպ֊ին երկու երրորդ չտված ժողովրդի կամքը. Հրայր ԿամենդատյանԳերմանիայի ավելի քան 450 դպրոց պայթյունի սպառնալիքով նամակներ են ստացել․ BildՀանրաքվե ասացիք, հիշեցի Նապոլեոն Երրորդին, ով ասում էր՝ տաս հանրաքվեից մեկը կարող է այնպիսին լինել, որը արտացոլի իսկապես ժողովրդի կարծիքը. Մ. ԱվետիսյանՀրաժարական տու’ր, գնա’, թող այս երկիրը քո արած ավերից հետո գոնե փոքր ինչ խելքի գա. Ավետիք ՉալաբյանԹրամփը կարծում է, որ Իրանը ոգևորված է ԱՄՆ միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հաղթանակովԱկբա բանկը տեղաբաշխում է անժամկետ դրամային պարտատոմսերՆոր Սահմանադրության նախագծի համաձայն՝ թույլատրվում է որոշ հանցագnրծությունների համար զրկել քաղաքացիությունից. գործող Սահմանադրությամբ՝ հնարավոր չէ զրկելՄեզ համար միակ կարևոր հարցը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների բացակայությունն է. ներկայումս դրանում նման պահանջներ չկան. ԲայրամովՈւժեղ Հայաստանը և միասնական ընդդիմությունը թույլ չեն տալու, որ Հայաստանը հրաժարվի իր անկախության հիմքերից. «Ուժեղ Հայաստան»Հիասթափեցնեմ, այս իշխանությունը միայն Անկախության հռչակագրի հղումը հանելով չի բավարարվել․ գտել է դրա բովանդակությունը ջնջելու ձևը ևս. ՇուշանյանՆոր Սահմանադրության նախաբանից հանվել են համազգային նպատակներն ու քաղաքացիական համերաշխության դրույթը. Լիաննա ԳասպարյանՃապոնիայում գրեթե 4,000 ընտանիք մնացել է առանց էլեկտրաէներգիայի ձյան տեղումների պատճառովԲաքվի հրահանգը կատարված է․ Անկախության հռչակագրին հղումը բացակայում է. Մարիաննա Ղահրամանյան«Ռեալ»-ը պատրաստվում է նոր պայմանագիր կնքել․ Ռոմանոն հայտնել է ֆուտբոլիստի անունը
Ամենադիտված