ՊՆ ՌՈ Իջևանի կարգապահական գումարտակում հայտնաբերվել է 19-ամյա զինվորի մարմինը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ նոյեմբեր 13-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Իջևանի ռազմական ոստիկանության կարգապահական գումարտակում զինծառայող է մահացել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն կարգապահական գումարտակ են ժամանել Ռազմական ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական բաժնի քննիչները։
Ֆոտոլագրողի տեղեկություններով՝ մահացածը Արարատի մարզի Աբովյան գյուղի բնակիչ 19-ամյա Նարեկ Գրիգորյանն է, ով եղել է կարգապահական գումարտակում: Նա ընտանիքի միակ տղան էր, ուներ 3 քույր։
Հետևեք մեզ՝ այստեղ