Արևմտյան երկրներն օգտագործում են մեր ձեռքբերումները միայն տարածաշրջան «ներթափանցելու» համար․ Զախարովա
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանն ունի իր պատմական, բնական շահերը Հարավային Կովկասում, և արևմտյան երկրներն օգտագործում են մեր ձեռքբերումները միայն տարածաշրջան «մտնելու» համար:
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով՝ դժվար է վերագնահատել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության նշանակությունը։
«ԱՄՆ-ն և ԵՄ-ն, փորձելով ստանձնել միջնորդի դերը, չկարողացան իրենք ինչ-որ բան գտնել, նրանք օգտագործեցին մեր ձեռքբերումները, բայց և խեղաթյուրեցին դրանց էությունը՝ հույս ունենալով, որ իրենց ձռքի տակ վերցնել խաղաղության գործընթացը։ Նրանք ցանկանում են իրենց վերահսկողության տակ առնել տարածաշրջանը, դուրս մղել Ռուսաստանի Դաշնությունը Իրանի և Թուրքիայի հետ միասին, ստեղծել լարվածության ևս մեկ օջախ։ Նրանք թքած ունեն Հարավային Կովկասի ճակատագրի վրա»,- հավելել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։