Իրանը շաբաթների ընթացքում կստանա չինական hրթիռային համակարգեր. Reuters Զելենսկին Թրամփից խնդրել է Patriot-ի «ձմեռային փաթեթ»՝ էներգետիկ шղետ թույլ չտալու համար Դավթաշեն 1-ին թաղամասում այրվում է խոտածածկույթ․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Իսրայելի ԶՈւ-ն հարվածել է Գազայի մզկիթի շենքում գտնվող ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստին ՌԴ ՀՕՊ միջոցները խnցել են Ուկրաինայի ԶՈւ 619 ԱԹՍ. ՌԴ ՊՆ Արմանը վերադառնում է Երևան. Ծառուկյանի գոտեմարտի օրն ու ինտրիգային մրցակիցը ԱՄՆ Սենատը ընթացակարգային քվեարկությամբ պաշտպանել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջnցների մասին օրինագիծը Պաշտոնական Մոսկվան այլևս ավելի բաց և հասցեական ձևով Հայաստանից պահանջում է հստակեցնել արտաքին քաղաքական դիրքորոշումը․ վերլուծաբան Ֆեյսբուքում խnւլիգանություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Սևանա լճում 2 քաղաքացի հեծանվանավակով հեռացել են ափից. փրկարարները նրանց անվտանգ մոտեցրել են ափ


Ucom-ի աջակցությամբ տեղի կունենա Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովը

Հասարակություն

Նոյեմբերի 15-ին Երևանում տեղի կունենա Silicon Mountains 2024 տեխնոլոգիական գագաթնաժողովը` նվիրված տնտեսության մեջ արհեստական բանականության կիրառությանը և մարտահրավերներին: Ucom-ն այս տարի հանդես է գալիս որպես  գագաթնաժողովի պլատինե գործընկեր։

Միջոցառման անցկացման ու նպատակների մասին մամուլի ասուլիսի ժամանակ խոսել են  միջոցառման կազմակերպիչ՝ ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը, ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը, Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը։

«Հայաստանում գիտատեխնոլոգիական առաջընթաց ապահովելու համար ՀՀ կառավարությունը հատկապես կարևորում է  հետազոտությունների և մշակումների՝ R&D ուղղության զարգացումը։ Վերջին շրջանում դրան են միտված նաև օրենսդրական մի շարք փոփոխություններ, այդ թվում՝ R&D աշխատանքների մասով գործող հարկային արտոնությունների շրջանակի վերանայումը: Եվ, բնականաբար, առավել արագ արդյունքներ կգրանցեն այն գիտնականները, հետազոտողներն ու կազմակերպությունները, որոնք կառաջարկեն   AI գործիքներով լուծումներ, իսկ հաջողություններ կգրանցեն այն կառավարությունները, որոնք կկարողանան ճիշտ օգտագործել արհեստական բանականության ընձեռած հնարավորությունները՝ կարևորագույն պայման համարելով նաև AI-ի զարգացման հետ եկող ռիսկերին դիմակայելու համար հակազդեցություն ունենալու հնարավորությունները», - ասել է ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը։

«Դեռևս 2019 թ. Silicon Mountains գագաթաժողովը անդրադարձել էր արհեստական բանականության (ԱԲ) թեմային։ Այն ժամանակ ԱԲ-ը դիտվում էր որպես հեռավոր ապագայի՝ անհասանելի և ոչ իրական տեխնոլոգիա։ Սակայն այսօր դա արդեն իսկ ներկա է մեր կյանքում, և ԱԲ-ի համատարած կիրառումը շուտով կդառնա իրականություն՝ հաշված տարիների ընթացքում։ Արհեստական բանականության կիրառումը մեծ ազդեցություն կունենա հատկապես արդյունաբերության, կառավարման և կրթության ոլորտներում։ Այն, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական մյուս ոլորտները, առաջիկա տարիներին կլինի առանցքային՝ երկրի տնտեսությունում և մեր առօրյա կյանքում։ Կշահեն այն ընկերությունները և պետությունները, որոնք կգտնվեն տեխնոլոգիական առաջընթացի առաջնագծում և կստանան առավելություն գլոբալ մրցունակության ասպարեզում։ Մարդկային կապիտալն ու տաղանդները կլինեն առանցքային գործոններ՝ հաջողության ճանապարհին», - իր ողջունի խոսքում ասել է Արմեն Բալդրյանը։ 

«Այս թվային դարում շատ կարևոր է հետևել բոլոր նորամուծություններին, հետ չմնալ միտումներից։ Կարծում եմ շատ օգտակար են այսպիսի հանդիպումները, որոնք թույլ են տալիս փորձով փոխանակվել, գաղափարներով կիսվել, նոր կապեր ձեռք բերել։ Ucom-ը որպես հեռահաղորդակցության ոլորտում աշխատող ընկերություն, որն ուղիղ կապ ունի բարձրագույն տեխնոլոգիաների հետ, ուրախ է թե՛ աջակցել և թե՛ մասնակցել նման նախաձեռնությանը», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Արդեն 7-րդ անգամ ենք կազմակերպում Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովը։ Ամեն տարի ընտրում ենք այնպիսի թեմա, որն այդ ժամանակահտվածի համար ամենաարդիականն է, մարտահրավերներով լին, բայց միևնույն ժամանակ բոլորիս համար հետաքրքիր։ Այսօր բոլորն են խոսում Արհեստական բանականությունից, դրա հետևանքներից և ազդեցությունից։ Մենք հրավիրել ենք տարբեր ոլորտների և ուղղությունների էքսպերտների, որպեսզի նրանք կիսվեն իրենց փորձով և տեսլականով, այն հարցի շուրջ, թե ինչ ազդեցություն կունենա տնտեսության և կրթության վրա Արհեստական բանականության զարգացմանն ուղղված ներդրումները։ Վստահ ենք, որ շատ հետաքրքիր և հագեցած օր է մեզ սպասում, նաև հաջորդ օրը ունենալու ենք B2B հանդիպումներ մեր էքսպերտների հետ։ Սիրով հրավիրում ենք բոլորին», - ասել է իր խոսքում ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։

Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովի երեք ելույթներն ու երեք պանելային քննարկումները նվիրված են լինելու հետևյալ թեմաներին՝ Industry.ai, Invest.ai և Impact.ai։ 

Միջոցառման հատուկ հյուրերն են լինելու՝ «Infosys» ընկերության հիմնադիր, ՀՀ պետական մրցանակի 2023 թվականի դափնեկիր Նարայանա Մուրթին  և Կենտրոնական և հյուսիսային Եվրոպայում գործող SIEMENS EDA-ի տնօրեն Սաշա Ահնեն։

Նշենք, որ գագաթնաժողովի ինովացիոն գործընկերն է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագիրը, որը միջոցառման շրջանակում կազմակերպում է մասնավոր հատվածի համար B2B ձևաչափով հանդիպումներ՝ խթանելու գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում բարձր տեխնոլոգիաների կիրառությունն ու նպաստելու նոր գործարար կապերի ստեղծմանը։

Միջացառմանը աջակցում է ՀՀ ԲՏԱ նախարարությունը։ Գործընկերների թվում են նաև EasyPay, Visa, Synopsys ընկերությունները, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը և Staffmedia-ն։

Միջոցառման մասնակցությունը անվճար է՝ հաստատված տոմսերով։ Մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ՝ https://bit.ly/3M2rcLT։ 

Իրանը շաբաթների ընթացքում կստանա չինական hրթիռային համակարգեր. Reuters Զելենսկին Թրամփից խնդրել է Patriot-ի «ձմեռային փաթեթ»՝ էներգետիկ шղետ թույլ չտալու համար Դավթաշեն 1-ին թաղամասում այրվում է խոտածածկույթ․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Իսրայելի ԶՈւ-ն հարվածել է Գազայի մզկիթի շենքում գտնվող ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստին IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ըՌԴ ՀՕՊ միջոցները խnցել են Ուկրաինայի ԶՈւ 619 ԱԹՍ. ՌԴ ՊՆ Դիմացի´ր, կվերադառնանք. Ավետիք Չալաբյանը` գերված Արցախի մասինԱրմանը վերադառնում է Երևան. Ծառուկյանի գոտեմարտի օրն ու ինտրիգային մրցակիցը Ժողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով. Աննա ԿոստանյանՀայաստանում ընդգծված դիկտատուրա է․ ազդեցիկ ընդդիմախոսներին բանտարկում են. տեսանյութ Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել. Տիգրան Դումիկյան ԱՄՆ Սենատը ընթացակարգային քվեարկությամբ պաշտպանել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջnցների մասին օրինագիծը Պաշտոնական Մոսկվան այլևս ավելի բաց և հասցեական ձևով Հայաստանից պահանջում է հստակեցնել արտաքին քաղաքական դիրքորոշումը․ վերլուծաբան Ֆեյսբուքում խnւլիգանություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Սևանա լճում 2 քաղաքացի հեծանվանավակով հեռացել են ափից. փրկարարները նրանց անվտանգ մոտեցրել են ափ «Արարատ-Արմենիան» ցանկանում է իր խոսքն ասել Եվրոպայում․ գլխավոր մարզիչ Ճապոնիայում երկրաշարժի զnh է դարձել առնվազն 13 մարդ Կապանում «Chevrolet Volt»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել Ողջի գետում․ կա վիրավnր Ավետիք Չալաբյանին անհիմն կալանավորելը քաղաքական վրեժխնդրություն էՄենք ուզում ենք դադարեցնել այս պшտերազմը, Պուտինը՝ ոչ. Զելենսկի ԶՊՄԿ ընկերության ղեկավար կազմն իրականացրել է հերթական շրջայցն արտադրական տարածքներումԱշխարհի առաջնությունը ապրանք չէ, որ այն վաճառեն․ Մեծ Բրիտանիայի վարչապետ Գեղաշեն գյուղում «Opel» է այրվել Կյանքը պետք է գնահատել ոչ թե անձնական փառքով, այլ Հայրենիքին ծառայությամբ. Մհեր ԱվետիսյանԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա հուլիսի 30-ինԻնչո՞ւ են ընդդիմության կոնսուլտացիաները խորացնում իշխանության անհանգստությունը. Կամենդատյան ԻՀՊԿ-ն hարվածել է Հորդանանում ԱՄՆ ռшզմաբազային Ուկրաինական ԶՈւ-ն hարվածել է ՌԴ Ռյազան քաղաքում գտնվող Wildberries-ի պահեստին Վթար է․ մինչև երեկո ջուր չի լինելու Մեր Արարատ Արմենիան հիմա էլ հաղթեց Իռլանդիայի չեմպիոնին և անցավ մյուս փուլ. Նարեկ ԿարապետյանՊայթյուններ են տեղի ունեցել Ռյազանում, ծխի ամպեր են բարձրանում Wildberries պահեստից և նավթավերամշակման գործարանից, տուժել է նաև Մոսկվան (տեսանյութ) ՉԼ․ «Արարատ-Արմենիան» դուրս եկավ որակավորման երրորդ փուլ Իրանական գազի արտահանումը Հայաստան առնվազն կարելի է կրկնապատկել. Երևանը կողմ է Թեհրանի առաջարկին ՊՆ-ն հերքում է զինծառայողի ծեծի ենթարկվելու մասին տեղեկությունը. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրովՄոսկվայում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել«Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում». Մարիաննա ՂահրամանյանՀաճախորդների աճ, նոր թվային լուծումներ և ընդլայնվող ծառայություններ․ Ամերիաբանկն ամփոփել է առաջին կիսամյակըՖինանսավորման են երաշխավորվել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոցԽոսեցինք դիվանագիտության մասին. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման մասինԲաքվի Վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի և մյուսների բողոքների վերաբերյալ ելույթներն ավարտվել ենՄարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիՄաջիայաո. չինական գյուղը կենդանի է պահում 5700-ամյա մշակութային ժառանգությունըՄարտունում ավտոմեքենայում բռնկված հրդեհն արագ տարածվել է՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակԹաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայ ըմբիշները Բաքվում նվաճել են առաջին մեդալըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույցՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում հանրաքվեի կոնկրետ ժամկետ չի նշել. ՊեսկովԶելենսկին ժամանել է Սպիտակ տունՀզոր երկրաշարժ Ճապոնիայում. հազարավոր տներ՝ առանց հոսանքի, տասնյակ անհետ կորածներ
Ամենադիտված