Հայտնի է Հայաստան-Ֆարերյան կղզիներ հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության հինգերորդ մրցափուլի Հայաստան-Ֆարերյան կղզիներ հանդիպումը կսպասարկի հունական մրցավարական անձնակազմը, հայտնում են ՀՖՖ-ից։
Հանդիպման մրցավար է նշանակվել Թասոս Սիդիրոպուլոսը, մրցավարի օգնականներ՝ Պոլիխրոնիս Կոստարասը և Լազարոս Դիմիտրիադիսը: Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Յոանիս Պապադոպուլոսը:
Հայաստան-Ֆարերյան կղզիներ հանդիպումը կկայանա նոյեմբերի 14-ին՝ ժամը 21։00-ին՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Հետևեք մեզ՝ այստեղ