Նոյեմբերի 12-ին տեղի կունենա Գարի Քյոսայանի ջազ-քառյակի «Ազնավուր» համերգ-ներկայացումը
ՄշակույթՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նոյեմբերի 12-ին ժամը 19-ին տեղի կունենա Գարի Քյոսայանի ջազ-քառյակի «Ազնավուր» համերգ-ներկայացումը՝ երեք դերակատարներով՝ Ալլա Սահակյան, Նարեկ Բաղդասարյան, Ստեփան Ղամբարյան։ Ջազը մեծ դեր է ունեցել Շառլ Ազնավուրի արվեստում։
Նրա արվեստի լեզվով խոսել են բազմաթիվ ջազ կատարողներ։ Լեգենդար արտիստի մահից հետո Գարի Քյոսայանի ջազ քառյակը ի հիշատակ մեծ շանսոնյեի որոշեց ջազի նոտաներով ներկայացնել Ազնավուրի ստեղծագործական կյանք՝ առաջին քայլերից մինչև փառքի ճամփան:
Սա բացառիկ համերգ-ներկայացում է, որտեղ Ազնավուրի ստեղծագործությունները մատուցվում են ջազային լուծումներով գործիքային և վոկալ մեկնաբանությամբ` համեմված դերասանական խաղով` երկխոսությամբ և պատումներով։ Բեմականացման հեղինակն է Ալլա Սահակյանը, բեմադրությունը Նարինե Գրիգորյանինն է, գործիքավորումն էլ Գարի Քյոսայանինն է։