Սաուդյան Արաբիայի կործանիչները ժամանել են Թուրքիայի Ադանա նահանգի Ինջիրլիքի ռազմակայան
BlogԿիլիկիա Հայաստանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Սաուդյան Արաբիայի կործանիչները ժամանել են Թուրքիայի Ադանա նահանգի Ինջիրլիքի ռազմակայան: Չորս միավոր F-15E կործանիչ , Թուրքիայի ժամանակով գիշերը ժամը 1:30-ին վայրէջք են կատարել ռազմաբազա:
Նշեմ, որ այս կործանիչները իրենց արտաքին տեսքով և հզորությամբ նմանվում են ռուսական SU-30 տիպի կործանիչներին, որոնցից ներկայումս տեղակայված է Սիրիայում:
Սաուդյան Արաբիայի կործանիչները կիրականացնեն պահակա-պարեկային թռիչքներ Թուրքիա-Սիրիա սահմանի երկյանքով:
Աշխարհում Սաուդյան Արաբիան և Իսրայելը այն երկիրն են ԱՄՆ-ից հետո, որոնք ունեն F-15E կործանիչներ:
Այսպիսով Ինջիրլիքի ռազմաբազայում Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Գերմանիան և Կատարը այլևս ունեն ևս մեկ գործընկեր , հանձինս Սաուդյան Արաբիայի: