Գեղարքունիքի մարզում քույրը փրկել է եղբոր կյանքը, իսկ նրանց հայրն օրեր առաջ էր վերջ տվել իր կյանքին
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ նոյեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժիններից մեկում տեղեկություններ են ստացվել, որ իրենց սպասարկվող տարածքում գտնվող տանը տղամարդը փորձել է ինքնասպանություն գործել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ 37-ամյա Դ. Ն.-ն փորձել է իրենց տան բակի աստիճանից հակի թելով կախվելու միջոցով ինքնասպանություն գործել, սակայն քույրը նկատել է և փրկել նրա կյանքը։
Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ օրեր առաջ նրանց հայրը կախվելու միջոցով ինքնասպան էր եղել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Հետևեք մեզ՝ այստեղ