Աջափնյակի վարչական ղեկավարը հրաժարականի դիմում է գրել
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Հրապարակ»-ը գրում է. «ՔՊ-ական աղբյուրը մեզ պատմեց, որ այսօր Աջափնյակի վարչական ղեկավար Կամսար Բաբինյանը հրաժեշտ է տվել իր անձնակազմին ու հեռացել։ Դեռևս պարզ չէ՝ ինչ-որ նոր պաշտոն են առաջարկել նրան, թե ոչ։ Կամսար Բաբինյանը քաղաքապետ Տիգրան Ավինյանի մտերիմն է, անկուսակցական։ Թաղապետարանում նրա հեռանալը կապում են Տիգրան Ավինյանի և Փաշինյանի միջև խորացող կոնֆլիկտին։
Բաբինյանից այդուհանդերձ գոհ են և՛ թաղապետարանի աշխատակիցները, և՛ վարչական շրջանի որոշ բնակիչներ։ Կամսար Բաբինյանի հետ կապ հաստատել չկարողացանք։ Նրա մամուլի խոսնակ Գոհարից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ է հրաժարականի դիմում գրել, խոսնակը ասաց՝ սպասենք, երկուշաբթի օրը Երևանի գործակարգավարական նիստին ամեն ինչ կհայտարարվի»։