Ինչ է պահանջում Ալիևը Հայաստանից
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանից պահանջում է զենք չգնել։
«Հայաստանը պետք է հրաժարվի սպառազինության քաղաքականությունից, սրան պետք է վերջ տրվի», — «հաղթանակի օրվա» կապակցությամբ ժողովրդին ուղղված ուղերձում ասել է Ալիևը։
«Ես մի քանի անգամ խոսել եմ այս մասին։ Եվ նրանք գիտեն, որ պետք է լսել իմ խոսքերը։ Նրանք պետք է հրաժարվեն դրանից, քանի դեռ ուշ չէ: Նրանք երբեք չեն կարողանա մրցել մեզ հետ»,- շարունակել է Ալիևը։
Ադրբեջանի ղեկավարը չի ամաչել հրապարակայնորեն պարծենալ Լեռնային Ղարաբաղից հայերի լիակատար վտարմամբ։ «2023 թվականի սեպտեմբերին իրականացված հակաահաբեկչական գործողությունն ընդամենը մի քանի ժամում նրանց ևս մեկ դաս տվեց։ Արդյունքում մեկընդմիշտ վերջ դրվեց անջատողականությանը։ Իսկ այժմ Ղարաբաղի հողի վրա անջատողականների հետք չի մնացել»,- ասել է Ալիեւը։
Հետևեք մեզ՝ այստեղ