Թիվ 26 ավտոբուսը գազալցակայանում առաջ է ընթացել ու բախվել երկաթե ցանցին ու բետոնե հատվածին
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ նոյեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժմը 11:10-ի սահմաններում Լուկաշինի փողոցում գործող գազաքլցակայանի տարածքում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 26 երթուղին սպասարկող ավտոբուսը ինքնաբերաբար առաջ է ընթացել և բախվել գազալցակայանի տարածքում տեղադրված երկաթե ցանցին և բետոնե հատվածին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Այս պահին պարեկները սահմանազատել են տարածքը և տեղում պարզում են վարորդի ինքնությունը։
Հետևեք մեզ՝ այստեղ