Նիկոլը այնպես է ճկել Հայաստանի իրավական համակարգը, որ նոր ընտրություններ կարողանա կազմակերպել․ Աննա Մկրտչյան (տեսանյութ)
TVՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նիկոլ Փաշինյանն այնպես է ջարդել ու ճկել Հայաստանի իրավական համակարգը, որն իրեն հնարավորություն կտա առանց լրացուցիչ ջանքերի նկարելու այն արդյունքները, որոնք իրեն պետք կգան։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
«2021 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրությունները վախի, չագուճի տրամաբանության մեջ անցան, հիմա նոր բան են մտածել։ Իրենց պետք է ընտրական օրենսգիրք, որի բոլոր կետերը գրված են Նիկոլի ցանկությամբ և ընտրություններ կազմակերպելու հարմարավետությամբ»,- նշեց Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ մեր պետությունը կանգնած է գոյաբանական խնդրի առաջ։