«Հարավային Կովկասում վերջապես խաղաղություն է տիրում»․ Էրդողան
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 6-ին Բիշքեկում կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության 11-րդ գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով։
Նա հայտարարել է, թե «Ադրբեջանի հաղթանակի շնորհիվ Հարավային Կովկասի տարածաշրջանում վերջապես խաղաղություն է տիրում», հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ–ները։
Թուրքիայի ղեկավարը հույս է հայտնել, որ Ադրբեջանն ու Հայաստանը շուտով վերջնական համաձայնության կգան խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ։
Անդրադառնալով Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների միջև առևտրի զարգացման և Միջին միջանցքի «արդյունավետ օգտագործման» համար հատուկ ներկայացուցչի նշանակման նախապատրաստական աշխատանքներին՝ Էրդողանն ասել է․ «Միջին միջանցքի արդյունավետ օգտագործման համար, որը կնպաստի Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների միջև առևտրի զարգացմանը, Շուշիում կայացած գագաթնաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահը առաջարկ է արել նշանակել հատուկ ներկայացուցիչ։ Ցանկանում եմ ասել, որ այս պաշտոնի համար մենք արդեն թեկնածու ունենք»։
Հետևեք մեզ՝ այստեղ