Լրատվամիջոցներ. Արսենի Յացենյուկը հեռանում է պաշտոնից
ՄիջազգայինՈւկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը համաձայնել է ինքնակամ հեռանալ պաշտոնից: Այս մասին հաղորդում է ՌԲԿ-Ուկրաինան՝ վկայակոչելով կառավարական աղբյուրների:
Նշվում է, որ այս տեղեկությունը հաստատել է նաեւ խորհրդարանական կոալիցիան: Կառավարության հաջորդ ղեկավարը կդառնա ֆինանսների նախարար Նատալյա Յարեսկոն:
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին Գերագույն ռադան մերժել էր կառավարության հաշվետվությունն ու գործադիրի գործունեությունն անբավարար գնահատել: Սակայն պատգամավորները չէին կարողացել նախարարների կաբինետին անվստահություն հայտնել: