Ռոնալդուն արձագանքել է ԱԱ-2026-ում Կոնգոյի ԴՀ-ի հետ սենսացիոն ոչ-ոքիին Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը Ես կրքոտ հռետոր եմ. Նիկոլ Փաշինյան Կարճատև անձրև, ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ Քաղցրաշեն գյուղում մտել են բնակչի տուն և գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնաս Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչ փոխարժեքներ են առաջարկում բանկերը ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ ընտրությունների քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների Գերմանիան Ուկրաինային կհատկացնի 200 մլն դոլար՝ «Ուկրաինայի համար ԱՄՆ-ից uպառազինnւթյան գնման ծրագրի» հերթական փաթեթի շրջանակներում Սևան-Մարտունի ավտոճանապարհին 41-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտում՝ բախվելով ծառին․ կա վիրավոր Ռոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում


«Քաղաքական առումով կապիտուլյանտական դիրքորոշում ունեն, իրենց համար չկա արժեք, որը չի կարելի հանձնել հանուն իշխանության». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Այն, ինչ տեղի ունեցավ և դեռևս տեղի է ունենալու Գյումրիում, դա Նիկոլ Փաշինյանի ժամանակաշրջանին բավականին տիպիկ գործելաոճ է: Այս իշխանությունը, որն իրեն համարում է ժողովրդավար իշխանություն և հայտարարում է, թե Հայաստանում այլևս ընտրություններ չեն կեղծում, ընտրել է բավականին յուրահատուկ մի մոդել»,- «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն՝ անդրադառնալով Գյումրու քաղաքապետի հրաժարականին:
 
Կարծիքներ են շրջանառվում, որ գործող իշխանությունը ցանկանում է լիակատար քաղաքական ներկայություն ունենալ նաև Հայաստանի երկրորդ խոշոր քաղաքում, և սրանք նրա որոշակի գործողությունների հետևանքներն են: Քաղտեխնոլոգը կարծում է՝ ընտրությունների ընթացքը, բուն ընտրությունները, նույնիսկ արդյունքների հրապարակումը տեղի են ունենում առանց շատ տեսանելի կամ լուրջ ընտրախախտումների: «Բայց, ըստ էության, որևէ նշանակություն չունի՝ Հայաստանում ժողովրդավարական ընտրություններ են լինում, թե ոչ, իրենց ընթացակարագով կարող են և ժողովրդավար լինել, բայց եթե արդյունքը չի բավարարում իշխանություններին, ապա այն չեն ճանաչում, տարբեր ուժային մեթոդներով այն վերանայում են, եթե հաղթած թեկնածուն չի կոտրվում, ապա իրեն ձերբակալում են կամ ինչ-որ մեխանիզմներով՝ տարբեր տիպի կաշառքներով, վախեցնելով, փոխում են հարաբերակցությունն ավագանիի կազմում, և ընտրությունների արդյունքները փոխում են իրենց կողմ:
 
Հայաստանում կապ չունի, թե ընտրություններն ինչպես են անցել, և ով է հաշվել արդյունքները: Կապ ունի, թե ով է ընտրվել: Եթե ընտրվել է ոչ իշխանական թեկնածու կամ քաղաքական ուժ, ապա այն ենթարկվում է հալածանքների, հաղթած թեկնածուն դառնում է քաղբանտարկյալ, ինչպես եղավ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի դեպքում, տեսանք, թե ինչ տեղի ունեցավ Ալավերդիում և այլուր: Երևանի ընտրություններում էլ քաղաքական ուժերի հարաբերակցությունը փոխվեց տարբեր մանիպուլյացիաների և ուժային գործողությունների արդյունքում: Այսինքն, ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո գործի է դրվում մամլիչ մեխանիզմը, իշխանության են բերվում ուժեր, որոնք Նիկոլ Փաշինյանի սրտի թեկնածուներ են»,-նշում է մեր զրուցակիցը:
 
Նա չի բացառում՝ սա կարող է լինել արտահերթ ընտրությունների նախապատրաստություն: «Տարեսկզբից իշխանությունը պատրաստվում է թե՛ հերթական, թե՛ հնարավոր արտահերթ ընտրությունների՝ կախված քաղաքական իրավիճակից, աշխարհաքաղաքական կոնյուկտուրայից: Նիկոլ Փաշինյանը հունվարի առաջին օրերից սկսել է մարզեր այցելել, ենթակաների նվաստացման, կախիչների ու ցնցուղների շոուներ էին կազմակերպվում և այլն: Սա արվում է հատկապես մարզերում, որտեղ բնակչությունն ավելի ապաքաղաքականացված է և քիչ տեղեկացված, քանի որ միայն «Առաջին ալիքով» է ինֆորմացիա ստանում, թե ինչ է տեղի ունենում երկրում: Ուստի, նա մարզեր է այցելում, փորձում է ամրապնդել իր վարչական ռեսուրսը, կառույցները, քաղաքական թիմը: Նա նախապատրաստվում է հերթական կամ արտահերթ զարգացումների: Սկսած կառավարության անդամներից մինչև ՏԻՄ-եր՝ փորձում է պաշտոններում նշանակել իրեն հլու-հնազանդ և նվիրված կադրերի:
 
Գյումրին կարևոր հանգույց է, և իրենց համար շքեղություն կլիներ այնտեղ ունենալ տեղական իշխանություն, որոնց լոյալության մեջ կասկածներ ունեն: Եթե մի իշխանություն նախկինում պրոհանրապետական էր, հիմա դարձել է պրոքպական, նույն հաջողությամբ ցանկացած պահի կարող է գույնը փոխել: Դրա համար չէին կարող թույլ տալ, որ Գյումրու պես կարևոր օղակում նախընտրական շրջանում իրենց կողմից ոչ 100 տոկոսանոց վստահելի ուժ լինի: Կփորձեն այդ ընտրություններն էլ անցկացնել, որպեսզի ամրապնդվեն այնտեղ: Դա կլինի նաև համապետական ցանկացած ընտրություններից առաջ «գլխավոր փորձը»: Դա փորձադաշտ կլինի ինչ-որ տեխնոլոգիաների, թե ինչպես կպահեն իրենց քաղաքական ուժերը, ավանդական և արտախորհրդարանական ընդդիմությունները: Սա մոնիտորինգ կլինի, թե արտահերթ կամ հերթական ընտրություններից առաջ քաղաքական ուժերն ինչ վիճակում են գտնվում, ներառյալ իշխանությունը»,-հավելում է քաղտեխնոլոգը:
 
Հակոբյանը վստահ է՝ Հայաստանում ընտրություններն աշխատող կլինեն միայն այն դեպքում, երբ դրանք արտացոլեն փողոցում եղած իրավիճակը: Ընդգծում է՝ ցավոք, Հայաստանում հետընտրական զարգացումները ոչ թե ընդդիմությունն է իրականացնում, այլ իշխանությունը՝ փոխելով իրավիճակն այն տեղերում, որտեղ նա պարտվել է: Մեր երկրի շուրջը՝ հարևանների տեսանկյունից, պարբերաբար կրքեր են բորբոքվում, բայց ստացվում է, որ այս իրավիճակում Հայաստանում գործող քաղաքական թիմը զբաղված է բացառապես իր սեփական իշխանությունն ամրապնդելու և շարունակական դարձնելու գործով, նրան, օրինակ՝ չի հուզում, որ տնտեսությունն ազատ անկման մեջ է, անվտանգային բազմաթիվ խնդիրներ կան, ոլորտ չկա, որտեղ գեթ մեկ խնդիր չենք գտնի:
 
«Հայաստանի իշխանություններն իշխանության գալու հաջորդ պահից սկսած մի խնդիր են ունեցել: Ենթադրվում էր, որ իրենց այդ իշխանությունը ժամանակավոր էր տրվում աշխարհաքաղաքական կոնսենսուսի արդյունքում, որպեսզի Մադրիդյան սկզբունքների շրջանակում խաղաղ եղանակով Արցախի հարցը լուծեին բարձր լեգիտիմության քողի տակ: Հայաստանի իշխանությունը դա գիտեր, դրա համար Նիկոլ Փաշինյանը և իր մերձակա շրջապատն իր առջև խնդիր էր դրել այդ ժամանակավոր ստատուսից ձերբազատվել: Վերջիններիս խնդիրն էր «քցել» նրանց, ովքեր իրենց ժամանակավոր բերել էին իշխանության, և իշխանությունը ժամանակավորից դարձնել մշտական: Իրենց խնդիրն էր տարածքային զիջումների, թե այլ զոհաբերությունների գնով, պահպանել իշխանությունը որքան հնարավոր է երկար: Արդյունքում Արցախը ոչ թե խաղաղ ճանապարհով հանձնվեց, այլ պատերազմի եղանակով: Ի վերջո, Նիկոլ Փաշինյանն է ասել՝ նույն արդյունքը կլիներ, բայց առանց զոհերի»,-ասում է քաղտեխնոլոգը:
 
Նրա խոսքով, ակնհայտ է, որ աշխարհաքաղաքական իրավիճակը ևս այսօր բավականին բարդ է: «Ընդ որում՝ այն այս կամ այն չափով առնչվում է Հայաստանի հետ: Մերձավոր Արևելքում հնարավոր պատերազմն ուղղակիորեն առնչվելու է Հայաստանի հետ, այն որպես տարածք ներգրավված է լինելու դրա մեջ: Հայաստանը դառնալու է փոխանցիկ դրոշ շահագրգիռ տարբեր ուժերի համար՝ որպես տարածք, գործոն և մանրադրամ: Չեմ կարծում, թե Վրաստանի մասով լուրջ զարգացումներ են սպասվում: Եթե ընտրություններից հետո ընդդիմությունը չի կարողացել այդքան ռեսուրս գեներացնել, որպեսզի վիճարկի ընտրությունների արդյունքները, եթե լուրջ աջակցություն այդ ընդդիմությունը չի ստացել Արևմուտքից, և փաստորեն չի ստացել, քանի որ հայտարարությունները բավականին մեղմ էին, և այլն, ուստի չեմ կարծում, որ այնտեղ հետընտրական զարգացումները նոր թափ կստանան: Այնտեղ ուժերի որոշակի բալանս կա, կարծում եմ՝ բավականին ակտիվ ընթանում են հետկուլիսային պրոցեսներ, բանակցություններ իշխանության, ընդդիմության մեկ կամ երկու բևեռի հետ: Կա նաև Արևմուտքի միջամտությունը, ինչ-որ կոնսենսուսի գալու են: Կա նաև ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների անորոշության գործոնը: Այդ նույն գործոնն ազդում է նաև Մերձավոր Արևել յան գործընթացների, մասնավորաբար՝ Իրանի և Իսրայելի միջև հնարավոր կոնֆրոնտացիայի էլ ավելի սրման վրա»,-նշում է մեր զրուցակիցը:
 
Կարծիք է հայտնում՝ այս իրավիճակում ինչպե՞ս Հայաստանի իշխանությունները զբաղվեն նույն տնտեսության զարգացմամբ, երբ կոմպետենտ չեն: «Քաղաքական առումով կապիտուլ յանտական դիրքորոշում ունեն, իրենց համար չկա արժեք, որը չի կարելի հանձնել հանուն իշխանության: Կոմպետենտ չեն որևէ հարց լուծելու՝ թե՛ պրոֆեսիոնալ, թե՛ կամային, թե՛ մարդկային որակներով: Ադեկվատ չեն այսօր աշխարհում տեղի ունեցող զարգացումներին: Նույն տնտեսության պարագայում այսօր այն, ինչ ունենք, ինքնահոսով, անկախ իշխանությունների կամքից տեղի ունեցող գործընթացներ են: Այսօր տնտեսությունն անկման մեջ է: Արտաքին գործոնների վրա հիմնված իբր «տնտեսական աճն» ինչպես եկել է, այնպես էլ գնում է: Այս իշխանությունը կոմպետենտ չէ հարցեր լուծելու, առավել ևս՝ բարդ իրավիճակներում, քանի որ այսօրվա կառավարությունը պատահական մարդկանց հավաքածու է, որովհետև նրանց ընտրել են ոչ թե բանիմացության, այլ իշխանական այս կամ այն կլանին մոտիկ լինելու հանգամանքով:
 
Հիմա զտումը շարունակվում է, և փորձում են կառավարություն մտցնել միայն նրանց, ովքեր ուղն ու ծուծով նվիրված են ՔՊ-ին ու վերնախավին: Ինձ չի զարմացնում, որ Նիկոլ Փաշինյանը և մնացածները միայն հեծանիվ քշելով են զբաղվում, որովհետև որևէ այլ բան անել չեն կարող, հասկանում են, որ իրենցից որևէ բան կախված չէ, արտաքին աշխարհում որևէ մեկը բանի տեղ չի դնում իշխանությունների ասածը: Կարող են ուսին խփել, գլուխը շոյել, մի երկու քաղցր բան ասել, սուրճ հյուրասիրել, բայց երբ գործը հասնում է, օրինակ՝ ֆինանսական, քաղաքական աջակցության, թշնամուն զսպելուն, խոսքերից այն կողմ չի արվում: Նրանք, ովքեր փորձում են ապրել սողալով, արժեհամակարգ, կարմիր գծեր չունեն, չեն կարող հարգանք վայելել որևէ տեղ: Այսօր քաղաքականություն են վերադառնում «альфа-самец» քաղաքական լիդերներ: Հիմա պատկերացրեք, թե ինչպես պետք է իրենք նայեն Հայաստանի այսօրվա իշխանությունների կեցվածքին»,-եզրափակում է Վիգեն Հակոբյանը:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Ռոնալդուն արձագանքել է ԱԱ-2026-ում Կոնգոյի ԴՀ-ի հետ սենսացիոն ոչ-ոքիին Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրըՊերովսկիտային արևային վահանակները այլևս արագ չեն «մեռնում». Գիտնականները հետաքրքիր լուծում են գտել Ես կրքոտ հռետոր եմ. Նիկոլ Փաշինյան Կարճատև անձրև, ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում 21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանԿիրառվել է հսկայածավալ վարչական ռեսուրս․ Մենուա ՍողոմոնյանՔաղցրաշեն գյուղում մտել են բնակչի տուն և գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնասՏարադրամի փոխարժեքն այսօր․ ինչ փոխարժեքներ են առաջարկում բանկերը ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ ընտրությունների քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների Գերմանիան Ուկրաինային կհատկացնի 200 մլն դոլար՝ «Ուկրաինայի համար ԱՄՆ-ից uպառազինnւթյան գնման ծրագրի» հերթական փաթեթի շրջանակներում Սևան-Մարտունի ավտոճանապարհին 41-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտում՝ բախվելով ծառին․ կա վիրավոր Անհեթեթ և անպատասխանատու արկածախնդրություն է Հայ-ռուսական հարաբերությունները թողնել ժողովրդի էմոցիոնալ ընտրությանը․ Մհեր ԱվետիսյանՌոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Պետական մարմիններում մարդիկ կան, ովքեր սյան նման իրենց վրա են վերցնում այդ մարմինների առաքելությունից բխող ծանրությունը․ Մենուա ՍողոմոնյանՇղթայական վթար՝ Արմավիրում, բախվել են «Nissan», «Infiniti», «Mercedes», «Volkswagen», «Kia» և «Renault»Այն մասին, թե ում փաստացի հրահանգով է Փաշինյանը փորձում կեղծել ընտրության արդյունքները. Ավետիք ՉալաբյանՓրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները Ուկրաինան ու Ռուսաստանը միմյանց են հարվածել Իսրայելի ագրեuիան խնդիր է դարձել ողջ աշխարհի համար. Ֆիդան ԱԱ-2026. Կոլումբիան լարված պայքարում հաղթեց Ուզբեկստանին ՆԱՏՕ-ն պետք է կրկին դառնա իսկական ռшզմական դաշինք, որը հավատարիմ է կnշտ գծին. ՀեգսեթԻրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ» «Զգում է, որ թույլ է, իր իշխանությունն ամուր հիմքեր, հենարան չունի, հիմնված է բռնության վրա». «Փաստ» Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ» Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ» Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ» «Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ» Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ» Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագրի ամբողջական տեքստը հրապարակվել է․ CNN ԱԱ-2026․ Անգլիան, Գանան, Կոլումբիան հաղթեցին առաջին տուրում Հունիսի 18-ին, 19-ին, 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելուՀունիսի 18-ին, 19-ին, 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներԵրևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԿեռասի օգտակար հատկությունները սրտի, աղիների և քնի համար. բժիշկները բացատրել են մրգի հատկություններըԵս հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել ԿարապետյանԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածելՈւղիղ եթեր դատարանի բակից. դատարանը քննում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Դավիթ Ղազինյանին կալանավորելու միջնորդությունըՀայաստան — Ադրբեջան՝ 3։0․ մեր թենիսիստուհիների փայլուն մեկնարկը Բիլի Ջին Քինգի գավաթում ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․ փաստաբանական թիմՎանաձորում 7 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձաձ խողովակը վաղը կապամոնտաժենՇիշը կոտրելուց հետո վախենալով պատժից՝ աղջիկը տնից հեռացել է ու 22 տարի չի վերադարձել այնտեղՊՆ-ն հայտարարություն է տարածելՊայքարն ընթացքի մեջ է, մենք էլ՝ աննահանջ ու հաղթական տրամաբանության մեջ, որովհետեւ մեր գործ արդար է․ Գոհար ՄելոյանՉի բացառվում, որ իշխանության կողմից մշակվել և իրականացվել են տարբեր ընտրախախտումներ․ Արեգ ՍավգուլյանԱռաջիկա 40 օրվա քաղաքական սցենարը․ Հրայր Կամենդատյան
Ամենադիտված