Հայտնաբերվել է Նեմցովի սպանության գործիքը
Header
Ռուս իրավապահ մարմինները ատրճանակ են հայտնաբերել, որից ենթադրաբար, սպանվել է ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրը:
Նրա խոսքով, սպանության գործիքը միացվել է գործի նյութերին, անհրաժեշտ փորձաքննություններ են կատարվում: «Ատրճանակը կցուցադրեն գործով անցնողներին եւ նրանք ստիպված կլինեն պատասխանել քննիչների հարցերին»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Պաշտոնապես այս տեղեկատվությունը դեռ չի հաստատվել:
Հիշեցնենք, որ Բորիս Նեմցովը սպանվել էր փետրվարի 27-ին Մոսկվայի կենտրոնում՝ Կրեմլի մոտակայքում։ Գործով կալանավորվել է 5 մարդ։