Առնվազն 14 մարդ է մահացել, ևս 34-ը վիրավորվել են, երբ կայծակը հարվածել է փախստականների ճամբարին Ուգանդայի հյուսիսում գտնվող Լամվո քաղաքում՝ աղոթքի ժամանակ, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։
«Հյուսիսային Ուգանդայի փախստականների ճամբարում կայծակի հարվածի հետևանքով զոհվել է 14 մարդ: Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը: Եվս 34 մարդ վիրավորվել է»,- ասվում է զեկույցում։
Գործակալության տվյալներով՝ կայծակի հարվածի պահին ճամբարի բնակիչները, որտեղ հիմնականում բնակվում են Հարավային Սուդանից փախստականները, ժամանակավոր մետաղյա կառույցում մասնակցելիս են եղել աղոթքի։